Նմանաձև ծաղկեփոշեկեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Ծաղկեփոշեկերներ
Տեսակ Նմանաձև ծաղկեփոշեկեր
Լատիներեն անվանում
Cteniopus persimilis


Նմանաձև ծաղկեփոշեկեր (լատին․՝ Cteniopus persimilis), ծաղկեփոշեկերների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

6-8 մմ երկարությամբ, ձվաձև մարմնով մանր բզեզ է։ Արուի մարմինը նեղ է, էգինը՝ համեմատաբար լայն։ Ոտքերը դեղնավուն են, իսկ մարմնի գունավորումը` բաց դարչնագույնից մինչև սևադարչնավուն։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Հայաստանում՝ Արաքս գետի ափից՝ Մարգարա և Արաքս գյուղերի մոտակայքում (Արմավիրի մարզ), հնարավոր է նաև Արաքս գետի թուրքական ափում։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են Արաքս գետի երկայնքով՝ տուգայան բուսականության մեջ, հանդիպում են առափնյա խիտ բուսականության վրա հունիս-հուլիս ամիսներին։

Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն։

Պահպանություն խմբագրել

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակի և դրա փոփոխության միտումները հայտնի չեն, հանդիպում են եզակի առանձնյակներ։

Վտանգման հիմնական գործոններից է ջրային շինարարությամբ պայմանավորված Արաքս գետի հիդրոլոգիական ռեժիմի փոփոխությունը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում, հավանաբար հանդիպում է «Խորվիրապ» արգելավայրում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.