Նինա Մուրադյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նինա Օլեգի Մուրադյան (օգոստոսի 17, 1954, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և գերմանացի վոլեյբոլիստուհի, ԽՍՀՄ (1976-1978) և Գերմանիայի (1989) կանանց հավաքականների խաղացող։ 1976 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 1977 թվականի Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն։ ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1971)։
Նինա Մուրադյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 17, 1954 (70 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | վոլեյբոլիստուհի |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՆինա Մուրադյանն իր մարզական կարիերան սկսել է Երևանի «Բուրևեստնիկ» ակումբում, իսկ 1974-1982 թվականներին հանդես է եկել Մոսկվայի «Դինամոյի» կազմում։
- ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն (1975, 1977)։
- ԽՍՀՄ առաջնությունների արծաթե (1981) և կրկնակի բրոնզե (1978, 1979) մրցանակակիր։
- Եվրոպական մրցաշարերի գավաթի կրկնակի հաղթող (1975, 1977)։
ԽՍՀՄ 1976 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր՝ ԴՍՈ «Դինամո» թիմի կազմում։
1976-1978 թվականներին հանդես է եկել ԽՍՀՄ հավաքականի կազմում․
- 1976 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր,
- 1978 թվականի Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն (1977)։
1982 թվականին ստացել է ծնկի լուրջ վնասվածք, որի հետևանքով 5 տարի շարունակ չի կարողացել խաղալ։ 1987 թվականին ամուսնացել և տեղափոխվել է Գերմանիա, որտեղ վերսկսել է մարզական կարիերան։ 1987 թվականին հանդես է եկել «Թուրք Գյուջյու» (Մյունխեն) թիմում, իսկ 1987-1990 թվականներին՝ «Բայերն Լոհհոֆում» (Ունթերշլայսհայմ), որի կազմում դարձել է Գերմանիայի 1988 թվականի չեմպիոն։
1988 թվականին թողեց վոլեյբոլը և Զավացկի (Sawatzki) անվամբ հանդես եկավ Գերմանիայի հավաքականում՝ 1989 թվականի Եվրոպայի առաջնությունում։
1990 թվականին տեղափոխվել է մարզչական աշխատանքի։ 1990-2003 թվականներին մարզել է Գերմանիայի կանանց պատանեկան հավաքականը, իսկ 2003-2007 թվականներին՝ այդ երկրի տղամարդկանց պատանեկան հավաքականը։ 2007 թվականից մարզել է Ավստրիայի տղամարդկանց պատանեկան հավաքականը[1][2]։ Ներկայումս աշխատում է երիտասարդ վոլեյբոլիստների հետ ավստրիական «Հոթ Վոլեյս» (Վիեննա) ակումբում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Попурри | Свежие Газеты | 21.by». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Динамо-Янтарь :: Новости». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Нина Мурадян на сайте ЖВК «Динамо» (Москва)
- Нина Мурадян на сайте Sports-reference.com Արխիվացված 2011-08-28 Wayback Machine
- Волейбол: Энциклопедия / Сост. В. Л. Свиридов, О. С. Чехов. — Томск: Компания «Янсон», 2001.