Նիկոլայ Յանիշևսկի (1887—1964), Հայաստանում քաղաքացիական կռիվների ակտիվ մասնակից։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։

Նիկոլայ Յանիշևսկի
Ծնվել է1887
Մահացել է1964
ԿուսակցությունԽՄԿԿ

Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին (1914-19181918 թվականին նշանակվել է Պյատիգորսկը պաշտպանող կոմունիստական ջոկատի հրամանատար, 1919 թվականից՝ 11-րդ բանակի գնդի հրամանատար, 1921 թվականին՝ Հայաստանի արտակարգ հանձնաժողովին կից հատուկ նշանակության ջոկատի հրամանատար։ Նրա գլխավորած կոմունիստական ջոկատը դաշնակցականների Փետրվարյան խռովության օրերին կռվել է Ղամարլուի ռազմաճակատում, մասնակցել Երևանի ազատագրմանը։ Հետագայում աշխատել է Պյատիգորսկում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941—1945)։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով (1919

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 117