Նիկոլայ Պետրովիչ Կիրսանով (ռուս.՝ Никола́й Петро́вич Кирса́нов), Իվան Տուրգենևի «Հայրեր և որդիներ» վեպի գործող անձ։ Այրի տղամարդ է, Պավել Կիրսանովի եղբայրը, Արկադիի հայրը։ Սիրում է երաժշտություն և բանաստեղծություններ։ Առանձնանում է առաջադեմ գաղափարներով, այդ թվում՝ գյուղատնտեսությամբ։

Նիկոլայ Կիրսանով
Տեսակգրական հերոս
ՀեղինակԻվան Տուրգենև
Ստեղծագործություն«Հայրեր և որդիներ»
Ներկայացված էՀայրեր և որդիներ
Սեռարական
Ազգությունռուս
Տարիք44
Ծննդյան տարեթիվ1815
Ընտանիքեղբայր՝ Պավել Պետրովիչ Կիրսանով, որդի՝ Արկադի, կին՝ Ֆենեչկա
ԵրեխաներArkady Nikolayevitch Kirsanov?

Բնութագիր խմբագրել

Նիկոլայ Կիրսանովը արդեն ոչ երիտասարդ, բավական շատ աղետներ տեսած, բայց դրանցից չկոտրված մարդ է։ Նա՝ ռոմանտիկական ճաշակով և հակումներով իդեալիստը, իր ձևով ձգտում է իրականացնել իր կյանքի իդեալը, որը հիշեցնում է Լավրեցկու իդեալին («Ազնվականների բույնը»). աշխատում է, փորձում ժամանակի ոգով վերափոխել կալվածատիրական տնտեսությունը, նոր հարաբերություններ ստեղծում գյուղացիների հետ, երջանկություն փնտրում սիրո մեջ, իսկ արվեստում՝ նեցուկ։ Կիրսանովն ակնհայտորեն հեղինակի համակրանքի ուրվապատկերն է՝ թույլ, բայց բարի, զգայուն, նրբանկատ և վեհանձն։ Նա երիտասարդների հետ շփման մեջ հանդուրժող է և բարյացակամ։ Վերջիններս փորձում են մտածել և ապրել ոչ այնպես, ինչպես ապրել են իրենց հայրերը։ Սակայն այդպիսի վերաբերմունքը համապատասխան արձագանք չի գտնում։ Եվգենի Բազարովը Նիկոլայ Պետրովիչին ընդունում է որպես «պաշտոնաթող եղած մարդու» («նրա երգը երգված է»)։ Նույնիսկ սեփական որդին, ում Նիկոլայը սիրում և որի հետ մտերմանալու մեծ հույսեր է կապում, պատանեկան անտակտությամբ ձգտում է «նիհիլիստական ոգով վերադաստիարակել» հորը՝ հաճախ ցավագին վիրավորելով իր անտակտությամբ։ Բայց Կիրսանովի մեղմ համբերատարությունն ու Արկադիի բնական էվոլյուցիան կատարում են իրենց գործը. վեպի վերջում հայրը և որդին մտերմանում են, միավորվում ընդհանուր գործի շուրջ, և երկուսն էլ արժանանում ընտանեկան երջանկության։ Այսպիսով՝ իրականանում է Տուրգենևի վեպի ընդհանուր օրենքը, որի համաձայն «ոսկե միջին» մակարդակի մարդիկ պարգևատրվում են բարեկեցությամբ՝ կյանքի նկատմամբ ունեցած իրենց չափավորության համար[1]։

Տես նաև խմբագրել

Իվան Տուրգենև

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Новиков В. И. Все шедевры мировой литературы в кратком изложении. Сюжеты и характеры. Русская литература XIX века. — М.: Олимп «ACT», 1996. — 832 с. — ISBN 5-7390-0293-1