Նիկոլայ Գաստելլոյի հուշարձան (Մոսկվա)
Նիկոլայ Գաստելլոյի հուշարձան (ռուս.՝ Памятник Николаю Гастелло), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի ժամանակների անվանի օդաչու, Խորհրդային Միության հերոս Նիկոլայ Ֆրանցևիչ Գաստելլոյին, որը զոհվել է պատերազմի չորրորդ օրը` իր ինքնաթիռն ուղղելով ֆաշիստական տանկերի շարասյան վրա։ Հուշարձանը տեղադրվել է 1985 թվականին, Գաստելլոյի փողոցի սկզբնամասում (Սոկոլնիկի շրջան), Ռուսակովի փողոցի հետ խաչմերուկից ոչ հեռու[1]։ Քանդակագործն է Բորիս Ալեքսեևիչ Մաչկովը (1931-1990)։
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Մոսկվա |
Շինության ձև | Կիսանդրի |
Ներկա վիճակ | Կանգուն |
Նկարագրություն
խմբագրելՆիկոլայ Գաստելլոյի հուշարձանը բրոնզե կիսանդրի է։ Օդաչուի գլխին թռիչքային սաղավարտ է, ակնոց, իսկ քանդակի հետևից կրակի լեզվակներ են։ Կիսանդրին տեղադրվել է պատվանդանի վրա, որը պատրաստված է դեպի ներքև նեղացող գլանաձև սյան տեսքով։ Ներքևում երկու գրանիտե թևեր են։ Սյան վերևում կա խոշոր տառերով մակագրություն. «Գաստելլո»[1]։
Հուշարձանի ստեղծման պատմություն
խմբագրելՄի օր, զբոսնելով Գաստելլոյի փողոցով, քանդակագործ Բորիս Մաչկովը որոշեց, որ այնտեղ անհրաժեշտ է հուշարձան, որը կհավերժացնի օդաչու Գաստելլոյի հերոսական արարքը։ Շրջանային նիստում ներկայացվել է քանդակի նախագիծը, սակայն այն չի ընդունվել, արվել են մի շարք դիտողություններ։ Բորիս Մաչկովը հաշվի է առել բոլոր դիտողությունները և ստեղծել Գաստելլոյի կերպարը, որը մինչ օրս զարդարում է նույնանուն փողոցը։ Այս քանդակը, ինչպես նրա շատ այլ քանդակներ, նվիրել են Սոկոլնիկի թաղամասին[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Памятник Н. Ф. Гастелло». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
- ↑ Քանդակագործի կրտսեր քրոջ` Նինա Անդրեևնայի հիշողություններից։
Արտաքին հղումներ
խմբագրել- «Памятник Николаю Гастелло». onfoot.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.