Նիկարգուայի պեսո, Նիկարգուայի դրամական միավորն էր 1878-1912 թվականներին։

Նիկարագուայի պեսո
հնացած տարադրամ, պեսո Խմբագրել Wikidata
ԵրկիրՆիկարագուա Խմբագրել Wikidata
Իրավասությունը տարածվում էՆիկարագուա Խմբագրել Wikidata
ԹողարկողCentral Bank of Nicaragua Խմբագրել Wikidata
ՆախորդողըSpanish real
 • Central American Republic real Խմբագրել Wikidata
Սկսած1878 Խմբագրել Wikidata
Ավարտված1912 Խմբագրել Wikidata

Պատմություն

խմբագրել

Գաղութատիրության ժամանակաշրջանում շրջանառության մեջ են եղել իսպանական և իսպանա–ամերիկյան մետաղադրամներ։ Կենտրոնական Ամերիկայի Միացյալ նահանգներին միանալու ժամանակաշրջանում շրջանառության մեջ են եղել դաշնային մետաղադրամներ, որոնք շարունակել են շրջանառվել նույնիսկ այն բանից հետո, երբ 1838 թվականին Նիկարգուան դուրս է եկել ֆեդերացիայից։

1856-1857 թվականներին Նիկարագուայի նախագահությունը զավթած Ուիլյամ Ուոքերը թողարկեց Նիկարագուայի առաջին թղթադրամը՝ 25 և 50 դոլարի «պատերազմական անդորրագրեր»:[1]

1870 թվականին օրենք է ընդունվել, որով ներմուծվում է Նիկարգուայի պեսոն, որը հավասար է 100 ցենտավոյի և 5 ֆրանսիական ֆրանկի։

1870 թվականին օրենք է ընդունվել, որով ներմուծվում է Նիկարագուայի պեսոն, որը հավասար է 100 ցենտավոյի և 5 ֆրանսիական ֆրանկի։ 1878 թվականին սկսվեց ցենտավո մետաղադրամների արտադրությունը։ 1879 թվականի ապրիլի 2-ին Գանձապետական թղթադրամների թողարկման մասին հրամանագիր է ընդունվել, որի թողարկումը սկսվել է 1880 թ։ 1888 թվականին Նիկարագուայի բանկը և Գյուղատնտեսական և առևտրային բանկը սկսեցին թղթադրամներ թողարկել։

20–րդ դարի սկզբին Նիկարգուայի դրամական շրջանառությունը փաստացի բաժանված էր երկու գոտու։ Ատլանտյան օվկիանոսի ափին՝ շրջանառության մեջ հիմնականում օգտագործվում էին ոսկյա և արծաթյա մետաղադրամներ, իսկ երկրի արևմուտքում՝ թղթադրամներ։

1912թվականի մարտի 20–ին օրենք ընդունվեց դրամական շրջանառության միավորման մասին, որով ներմուծվեց նոր դրամական միավոր (Կորդոբա) և անցում կատարվեց ոսկու ստանդարտին։

Պեսոն փոխակերպվեց կորդովայի։[2] Հին թղթադրամների մի մասը նոր անվանական արժեքի տպագրությամբ որոշ ժամանակ շարունակել է շրջանառության մեջ գործածվել։[3]

Մետաղադրամներ և թղթադրամներ

խմբագրել

Մետաղադրամները հատվել են в 1, 5, 10, 20 ցենտավոներով։ [4]

Թողարկված թղթադրամներ․

  • Նիկարագուայի գանձարան — 5, 10, 20, 50 ցենտավո, 1, 5, 10, 25, 50, 100 պեսո։[5]
  • Նիկարուգայի բանկ — 50 ցենտավո, 1, 5, 10, 50, 100 պեսո։
  • Գյուղատնտեսական և առևտրային բանկ — 50 ցենտավո, 1, 5, 25, 50, 100 պեսո։[6]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Pick, 2000, էջեր 809
  2. Бутаков, 1987, էջ 184
  3. Cuhaj, 2008, էջեր 915-916
  4. Cuhaj, 2009, էջեր 1003
  5. Cuhaj, 2008, էջեր 911—915
  6. Pick, 2000, էջեր 807—808

Գրականություն

խմբագրել
  • Бутаков Д.Д., Золотаренко Е.Д., Рыбалко Г.П. Валюты стран мира: Справочник / Под ред. С. М. Борисова, Г. П. Рыбалко, О. В. Можайскова. — 5-е изд., перераб. и доп. — М.: Финансы и статистика, 1987. — 383 с.
  • Cuhaj G., Michael T., Miller H. Standard Catalog of World Coins 1801-1900. — 6-е изд. — Iola: Krause Publications, 2009. — 1296 с. — ISBN 978-0-89689-940-7
  • Cuhaj G.S. Standard Catalog of World Paper Money. General Issues 1368—1960. — 12-е изд. — Iola: Krause Publications, 2008. — 1223 с. — ISBN 978-0-89689-730-4
  • Pick A. Standard Catalog of World paper money. Specialized issues. Volume one / Shafer N., Bruce C.R.. — 7-е изд. — Iola: Krause Publications, 2000. — 1096 с. — ISBN 0-87341-208-7