Նիժնի Տագիլի մետաղագործական կոմբինատի մշակույթի տուն

Նիժնի Տագիլի մետաղագործական կոմբինատի մշակույթի տուն (ռուս.՝ Дом культуры Нижнетагильского металлургического комбината), մշակութային հաստատություն Նիժնի Տագիլի Տագիստրոյսկի շրջանի Մետաղագործների փողոցում՝ Տագիլստրոյում։ Գտնվում է Մետաղագործների մշակույթի պուրակի տարածքում։

Museum Silhouette.svg
Նիժնի Տագիլի մետաղագործական կոմբինատի մշակույթի տուն
NizhnyTagil CulturePalaceNTMK 006 1681.jpg
Տեսակմշակույթի պալատ և ճարտարապետական հուշարձան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՆիժնի Տագիլ
ՎայրՆիժնի Տագիլ
Հիմնադրված է1952
Ժառանգության կարգավիճակcandidate heritage site in Russia?[1]

ՊատմությունԽմբագրել

Նիժնի Տագիլի մետաղագործական կոմբինատի մշակույթի տունը կառուցվել է 1952 թվականին, իսկ նույն տարվա սեպտեմբերի 17-ին շահագործման է հանձնվել։ Մշակույթի պալատի ստեղծումը երկրի ղեկավարության երախտագիտության արտահայտումն էր Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի գործում մետաղագործների ներդրման համար։

  Այն դարձավ իշխանության, ընկեր Ստալինի առատաձեռն նվերը Հայրենական պատերազմի ընթացքում անձնազոհ աշխատանք կատարած Նիժնի Տագիլի մետաղագործներին։  


Շենքի նախագիծը ստեղծվել է 1947 թվականին Սվերդլովսկի ճարտարապետ Վ. Վ. Էմելյանովի ղեկավարությամբ։ Շենքի կառուցման համար նեոդասական ոճը, որը բնորոշ էր 1950-ական թվականների ոճին («Ստալինյան ամպիր»)։ Մշակույթի պալատի նախասրահը կառուցվել է կարմիր և սպիտակ մարմարից, որտեղից կարելի է գնալ մեծ կլոր նախասրահ։ Շենքի հիմնական կոմպոզիցիոն կենտրոն դարձած նախասրահի վերևում է գտնվում սրահը, որն այժմ կոչվում է «Նախագահական»։ Նախասրահից կարելի է անցնել հաջորդ սրահ, որը նախատեսված է հազար մարդու համար, ընթերցասրահ, մարզասրահ և սրճարան։ Հինգ սրահներում տեղավորված է եղել տեխնիկայի տունը, շինության երրորդ հարկում՝ դասախոսությունների սրահը և ցուցասրահներ։ Բազմաթիվ սենյակներում եղել են սիրողական նկարչական խմբեր։

Մշակույթի պալատի մուտքը զարդարում են երկու քանդակներ, որոնք ստեղծվել են մետաղագորածական գործարանի աշխատակիցների կերպարով։ 1952 թվականին մեկ ամսվա ընթացքում դրանք ստեղծել է քանդակագործ Գաբրիել Վայսբերգը, ով մետաղագործական գործարանի տնօրեն Էմմանուիլ Վայսբերգի կինն էր։ Պողպատագործ Վիկտոր Եսինի և հրահալոցի բանվոր Վալերի Կրյուչկովի քանդակները պահպանվել են մինչև այսօր։

Մշակույթի պալատի ստեղծումից անմիջապես հետո այն դարձավ ՌԽՖՍՀ լավագույն ճարտարապետական ​​կառույցը՝ դառնալով Ուրալի մշակույթի ամենախոշոր պալատներից մեկը և արժանացավ Նախարարների խորհրդի առաջին մրցանակին։

Խորհրդային ժամանակներում մշակույթի պալատում գործել են ժամանակակից պիեսների թատրոնը, մետաղագործների բալետի ինքնագործ թատրոնը, բազմաթիվ սիրողական ակումբներ, ժողովրդական նվագարանների համույթ և այլն։ Այժմ կենտրոնում գործում է Նիժնի Տագիլի մետաղագործական կոմբինատի մշակույթի և արվեստի կենտրոնը։

Արտաքին հղումներԽմբագրել

  1. Стили в архитектуре Свердловской области: Неоклассицизм. Екатеринбург: НИИМК, 2011