Նեֆրոսկլերոզ (հոմանիշ՝ «կնճռոտված երիկամ»), պաթոլոգիոն վիճակ, որի ժամանակ երիկամի հյուսվածքը փոխարինվում է շարակցական հյուսվածքով, իսկ ինքը՝ երիկամը փոքրանում է չափսերով («կնճռոտվում է»), այդ ժամանակ երիկամի ֆունկցիաները խանգարվում են մինչև ամբողջովին երիկամների լրիվ աշխատանքի խաթարվելը։

Նեֆրոսկլերոզ
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտություննեֆրոլոգիա

Դասակարգում խմբագրել

Ընդունված է տվյալ հիվանդությունը դասակարգել երկու տիպի՝

  • երիկամների առաջնային կնճռոտում,
  • երիկամների երկրոդային կնճռոտում։

Առաջացման պատճառներ խմբագրել

Երիկամների առաջնային կնճռոտումը առաջանում է երիկամների անոթների վնասման ժամանակ, որը կարող է դիտվել այնպիսի հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են արտերիալ հիպերտենզիան, ատերոսկլերոզը, երիկամների ինֆարկտը։ Երիկամների երկրորդային կնճոռոտումը առաջանում է այն հիվանդությունների ժամանակ, որոնք առաջ են բերում երիկամների ֆունկցիայի խանգարման, օրինակ՝ գլոմերուլոնեֆրիտ, երիկամների տուբերկուլյոզ, շաքարային դիաբետ։

Նեֆրոսկլերոզի ախտանիշներ խմբագրել

Կնճռոտված երիկամներով հիվանդ պացիենտի մոտ նշմարվում է հետևյալ ախտանիշները․

  • մեզի արտազատման խանգարում, որը ներառում է պոլիուրիան (ուռուցքների առաջացում և մեզի արտազատում), նիկտուրիա (շատամիզություն գիշերային ժամերին), հեմատուրիա (արյունոտ մեզ),
  • գոտկատեղի շրջանում երկարատև ցավերի առկայություն,
  • արտերիալ հիպերտենզիա։

Նեֆրոսկլերոզով հիվանդ պացիենտների մոտ հետազոտության ժամանակ նկատվում է մեզի այնպիսի փոփոխություներ, ինչպիսիք են հիպոիզոստենուրիա (մեզի քաշի ծանրացում) և պրոտեինուրիա (մեզում սպիտակուցի առկայություն)։

Նեֆրոսկլերոզի ախտորոշում խմբագրել

Տվյալ պաթոլոգիական վիճակի ախտորոշումը ներառում է պացիենտի վիճակի գնահատում, նրա կյանքի, ընտանեկան և հիվանդության անամնեզի ախտորոշում, ֆիզիկական բուժզննում, լաբորատոր հետազոտությունների կատարում (մեզի ընդհանուր և արյան բիոքիմիական հետազոտում)։ Ինչպես նաև անպայման կատարում են երիկամների ուլտրաձայնային հետազոտություն։ Բացի այդ, կատարվում է որովայնային շրջանի օրգանների հետազոտում, երիկամների անոթների անգիոգրաֆիա, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա և համակարգչային տոմոգրաֆիա՝ ցայտերանգով։

Երիկամների առաջնային կնճռոտումը զարգանում է երիկամների անոթների վնասման ժամանակ։ Երիկամների երկրոդային կնճռոտումը զարգանում է տարբեր հիվանդւթյունների հետևանքով երիկամային հյուսվածքի վնասման դեպքում (պարենխիմա)։

Պացիենտի գործողություններ խմբագրել

Միզային համակարգում տարբեր բողոքների առկայության դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի (նեֆրոլոգ)։

Նեֆրոսկլերոզի բուժում խմբագրել

Երիկամի կնճռոտման ախտորոշման հաստատման դեպքում, կատարվում է վիրահատություն, որի ժամանակ մեծամասնությամբ կատարվում է վնասված երիկամի հեռացում (նեֆրեկտոմիա)։ Տվյալ վիրահատությունը կարող է կատարվել մի քանի եղանակով։ Հիմնականում կատարում են խոռոչային և լապարասկոպիկ վիրահատություններ, ինչպես նաև էնդոսկոպիկ միջամտություններ։

Բարդություններ խմբագրել

Երիկամների կնճռոտումը կարող է բերել հետևյալ բարդույթների՝

  • նեֆրոգեն արտերիալ հիպերտենզիա,
  • քրոնիկ երիկամային անբավարարություն։

Պրոֆիլակտիկ նեֆրոսկլերոզ խմբագրել

Պրոֆիլակտիկ միջոցառումները ուղղված են կնճռոտված երիկամների վաղաժամ բուժման, նախատեսում են․

  1. ժամանակին երիկամների բուժում (հիմնականում բորբոքային բնույթ են կրում),
  2. ժամանակին այլ բորբոքային պաթոլոգիաների լիարժեք բուժում (օրինակ քրոնիկ տոնզիլիտ, ցիստիտ),
  3. կանխել մարմնի սառեցումը;
  4. աշխատանքի և կյանքի հարմարավետ պայմանների ստեղծում (հիմնականում աշխատանքային և տան պայմաններում համապատասխան խոնավության և ջերմաստիճանի ապահովում)։

Արտաքին հղումներ խմբագրել

«Կնճռոտված երիկամ»