Ներդրմամբ տեսակավորում
Ներդրմամբ տեսակավորումը պարզ տեսակավորման ալգորիթմ է, որը ստեղծում է վերջնական սորտավորված զանգված կամ ցանկ։ Այն այդքան էֆեկտիվ չէ մեծ ցանկերի համար, տվյալ ալգորիթմը ավելի դանդաղ է աշխատում քան արագ տեսակավորումը, կույտային տեսակավորումը կամ միաձուլման տեսակավորումը։ Այնուամենայնիվ մուտքային սորտավորումը ունի իր առավելությունները, որոնցից են՝
- Պարզ ռեալիզացումը, Ջոն Բենթլին՝ համակարգչային գիտնակնը, ներկայացնում է երեք տողով C լեզվով[1]
- Էֆեկտիվ փոքր տվյալների սահմաններում
- Գործնականում ավելի էֆեկտիվ է քան ուրիշ քառակուսային ալգորիթմեր (Օ(n2))՝ ընտրանքային տեսակավորում կամ պղպջակային տեսակավորում
- Այն կարող է տեսակավորել շարքը, դրա տեսակավորման ընթացքում
- Այն չի պահանջում ժամանակավոր հիշողության տիրույթ նույնիսկ ստեկում
Ներդրմամբ տեսակավորում | |
---|---|
Տեսակ | տեսակավորման ալգորիթմ, կայուն տեսակավորման ալգորիթմ, համեմատություններով դասակարգում, adaptive sort?, in-place algorithm? և online algorithm? |
Տվյալների կառուցվածք | |
Վատագույն դեպքում կատարումը | |
Լավագույն դեպքում կատարումը | |
Օգտագործում է | զանգված և insert? |
Նկարագրություն
խմբագրելԱլգորիթմի յուրաքանչյուր քայլում մենք ընտրում ենք մուտքագրված տվյալներից մեկ էլեմենտ և տեղադրում ենք այն համապատասխան տեղը, որտեղ արդեն տեսակավորված են, այնքան ժամանակ քանի դեռ մուտքագրված տվյալների հավաքածուները ավարտված կլինեն։ Ելքային զանգվածից հերթական էլեմենտի ընտրման մեթոդը կատարված է, այն կարող է օգտագործվել ցանկացած ընտրման ալգորիթմում, սովորաբար(կայուն տեսակավորման ալգորիթմի ստացման գնով), էլեմենտները մուտքային զանգվածում դրվում են իրենց հայտնվելու հաջորդականությամբ։ Ներքևում գրվածա ալգորիթմը օգտագործում է հենց այս стратегинa:Ի տարբերություն պղպջակային և ընտրման տեսակավորումների, ներդրմամբ տեսակավորման համեմատության որակը կախված է տողի նախնական հաջորդականությունից, եթե տողը արդեն տեսակավորված է համեմատությունների քայլերի քանակը հավասար է n-1, հակառակ դեպքում՝ նրա քայլերի քանակը հավասար է հաջորդականության մեծության n² աստիճանի։
Ալգորիթմի վերլուծություն
խմբագրելԱլգորիթմի կատարման ժամանակը կախված է մուտքային տվյալներից.ինչքան շատ բազմություն է պետք տեսակավորել, այնքան շատ ժամանակ է օգտագործվում։ Հենց այդքան ժամանակ էլ օգտագործում է զանգվածի ելքային տեսակավորումը։ Այսպիսով, լավագույն դեպքում զանգվածը համարվում է տեսակավորված, իսկ վատագույն դեպքը՝հակառակ կարգով տեսակավորված զանգվածը։ Ժամանակավոր ալգորիթմի դժվարությունը ելքային տվյալների վատագույն տարբերակի դեպքում — θ(n²)է. Օրինակ։ Այս աղյուսակը ցույց է տալիս տեսակավորման քայլերի հաջորդականությունը։{5, 7, 0, 3, 4, 2, 6, 1}. Ընդհանուր առմամբ այն բաղկացած է 17 քայլերից։
5 7 0 3 4 2 6 1 (0)
5 7 0 3 4 2 6 1 (0)
0 5 7 3 4 2 6 1 (2)
0 3 5 7 4 2 willi6 1 (2)
0 3 4 5 7 2 6 1 (2)
0 2 3 4 5 7 6 1 (4)
0 2 3 4 5 6 7 1 (1)
0 1 2 3 4 5 6 7 (6)
Ալգորիթմների բնութագրման լեզու
խմբագրելՄուտք։ A զանգվածը կազմված է հետևյալ էլեմենտներից՝A[1], A[2], ..., A[n]
for i = 2, 3, ..., n: key := A[i] j := i - 1 while j > 0 and A[j] > key: A[j + 1] := A[j] j := j - 1 A[j + 1] := key
Իրականացումը C++
խմբագրելvoid insertionSort(int arr[], int length)
{
int i, j, tmp;
for (i = 1; i < length; ++i)
{
j = i;
while (j > 0 && arr[j - 1] > arr[j])
{
tmp = arr[j];
arr[j] = arr[j - 1];
arr[j - 1] = tmp;
j--;
}
}
}
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Bentley, Jon (2000). Programming Pearls. ACM Press/Addison–Wesley.