Նենսի Ագաբյան, հայազգի ամերիկացի գրող, ակտիվիստ և մանկավարժ. ներկայումս դասախոսում է Նյու Յորքի համալսարանի Գալաթինի մասնաճյուղում։ Նա ծագումով հայ է, և նրա մանկության մասին հուշերի գիրքը՝ «Me as Her Again: True Stories of an Armenian Daughter, վերնագրով, Jeanne Córdova Prize մրցանակ է շահել «Լեսբիական ոչ գեղարվեստական գրականություն» անվանակարգում։

Նենսի Ագաբյան
Մասնագիտությունգրող

Կարիերա խմբագրել

Ագաբյանը սովորել է Կոլումբիայի համալսարանի Արվեստի դպրոցում[1]։ 2000 թվականին հրատարակել է էսսեների, բանաստեղծությունների և ոչ գեղարվեստական ստեղծագործությունների ժողովածու՝ Princess Freak (Beyond Baroque) վերնագրով[2]։ 2008-ին լույս է ընծայել հուշերի գիրք՝ Me as her again: True Stories of an Armenian Daughter (Aunt Lute Books) խորագրով։ Հուշագրությունն ընդգրկվել է 2009 թվականին Լամբդա գրական մրցանակաբաշխության ոչ գեղարվեստական գրականություն անվանակարգի կարճ ցանկում[3], ներառվել է նաև Վիլյամ Սարոյանի անվան միջազգային մրցանակաբաշխության ներկայացված գործերի կարճ ցանկում[2], իսկ 2021 թվականին արժանացել է Ժաննա Կորդովայի մրցանակին ՝ լեսբիական /Queer ոչ գեղարվեստական գրականության համար[4] 2006 թվականին Նենսին ստացել է Ֆուլբրայթի, իսկ 2012 թվականին՝ Լամբդա գրական կրթաթոշակ հայ ինքնության և պատմության մասին գրելու համար[5]։ Ագաբյանը գրել է «Մեծ և փոքր ազգերի վախը» (Nauset Press) վեպը հայկական սփյուռքի մասին՝ հիմնվելով Ֆուլբրայթ կրթաթոշակն ստանալու ընթացքում կատարած իր հետազոտության վրա։ Վեպն ընդգրկվել է 2016 թ. PEN/Bellwether Prize for Socially Engaged Fiction մրցանակաբաշխությանը ներկայացված ստեղծագործությունների կարճ ցանկում[2]։

Ագաբյանը ստեղծագործական շարադրանք է դասավանդում Նյու Յորքի համալսարանի Գալաթինի անհատականացված ուսումնասիրության դպրոցում և Նյու Յորքի Լեսլի-Լոհմանի անվան գեյական և լեսբիական արվեստի թանգարանում[6]։ Նա նաև աշխատանքներ է տարել Ամերիկայում հայ գրի տարածման և պահպանման ուղղությամբ[6]։

Մատենագրություն խմբագրել

    • Me as Her Again (Aunt Lute Books, 2008) 9781939904041
    • Princess Freak: Poems and Performances (Beyond Baroque Books, 2000) 1892184079
    • (edited) Fierce: Essays by and about Dauntless Women (Nauset Press, 2019) 0990715450
    • The Fear of Large and Small Nations (Nauset Press, 2022)

Պարգևներ և պատիվներ խմբագրել

Տարի Մրցանակ Գիրքը Հղում
2021 թ Ժաննա Կորդովայի մրցանակ լեսբիական/քուիր ոչ գեղարվեստական գրականության համար Ես կրկին որպես Նրա [7]
2016թ PEN/Bellwether մրցանակ սոցիալապես ներգրավված գեղարվեստական գրականության համար Մեծ և փոքր ազգերի վախը [8]
Կարճ ցուցակ, Վիլյամ Սարոյանի անվան միջազգային մրցանակ Ես կրկին որպես Նրա [2]
2009 թ Կարճ ցուցակ, Լամբդա գրական մրցանակ ոչ գեղարվեստական գրականության համար Ես կրկին որպես Նրա <ref">Cerna, Antonio Gonzalez (2010 թ․ փետրվարի 18). «21st Annual Lambda Literary Awards». Lambda Literary (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.Cerna, Antonio Gonzalez (2010-02-18). "21st Annual Lambda Literary Awards". Lambda Literary. Retrieved 2022-07-08.</ref>

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Alumna Nancy Agabian '03 Wins Lambda Literary's 2021 Jeanne Córdova Prize, Alumnae Among Finalists». Columbia - School of the Arts (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Nancy Agabian, Columbia University».
  3. Cerna, Antonio Gonzalez (2010 թ․ փետրվարի 18). «21st Annual Lambda Literary Awards». Lambda Literary (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  4. «2021 Lambda Literary Award Winners Announced». PublishersWeekly.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  5. Literary, Lambda. «Nancy Agabian». Lambda Literary (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  6. 6,0 6,1 Lewis, LeKesha (2021 թ․ օգոստոսի 2). «5 Questions with Jeanne Córdova Prize Winner Nancy Agabian». Lambda Literary (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  7. «2021 Lambda Literary Award Winners Announced». PublishersWeekly.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին."2021 Lambda Literary Award Winners Announced". PublishersWeekly.com. Retrieved 2022-07-08.
  8. «Nancy Agabian, Columbia University»."Nancy Agabian, Columbia University".