Նեյտրոնային դանդաղեցուցիչ

Նեյտրոնային դանդաղեցուցիչ, միջուկային ռեակտորներում նեյտրոնների էներգիան փոքրացնելու համար օգտագործվող նյութեր։ Նեյտրոններն էներգիան կորցնում են Նեյտրոնային դանդաղեցուցիչի միջուկների հետ բախվելու հետևանքով։ Էներգիայի զգալի կորուստներ ապահովելու համար Նեյտրոնային դանդաղեցուցիչ պետք է ունենան ցրման մեծ և կլանման փոքր կտրվածքներ։ Նեյտրոնային դանդաղեցուցիչ բնութագրվում են դանդաղեցնող ունակությամբ, որը համեմատական է տրոհման ակտի ժամանակ ծնված նեյտրոնների էներգիան ջերմայինի փոխակերպելու համար անհրաժեշտ բախումների թվին, և դանդաղեցման գործակցով, որը հավասար է տվյալ նյութի դանդաղեցնող ունակության և կլանման ամենամեծ մակերեսի հարաբերությանը։ Որպես Նեյտրոնային դանդաղեցուցիչ հիմնականում օգտագործում են գրաֆիտ, սովորական և ծանր ջուր, բերիլիումի միացություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 222