Նեկրոմենթ

Վիկտոր Պելևինի երգիծական պատմվածքը

«Նեկրոմենթ» (ռուս.՝ «Некромент»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի երգիծական կարճ պատմվածքը, որն առաջին անգամ հրապարակվել է 2008 թվականին։

Նեկրոմենթ
ռուս.՝ Некромент
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
ՀրատարակչությունԷքսմո
Հրատարակվել է2008

Բովանդակություն խմբագրել

«Նեկրոմենթը» պատմություն է գեներալ Կրուշինի մասին, որը, օկուլտային նպատակներով, սպանում էր իր ենթականերին, դիակիզում և մոխիրը թաքցնում՝ ավելացնելով ավտոմեքենաների արագությունը նվազեցնելու համար նախատեսված «պառկած ոստիկանների» նյութին։ Ինչպես պատկերավոր նկատել է ռազմական մի արխիվագետ, գեներալի պատմությունը մոտավորապես նույնքան է տարբերվում ուժային կառույցներում ցնցումների աղմկահարույց այլ գործերից, որքան Ժիլ դե Ռեի դատավարությունը պատմական առաջընթացին խոչընդոտող կիսագրագետ ինչ-որ ավատատիրոջ պաշտոնանկությունից։ Ժիլ դե Ռեի հետ համեմատությունը չափազանցություն չէ. 1440 թվականին խարույկի վրա այրված ֆրանսիացի մարշալին, որը խոստովանել է կապը սատանայի և ծիսական ալքիմիական սպանությունների հետ, հանգիստ կարելի է անվանել մոսկովյան պետավտոտեսչության ղեկավարի նախկին տեղակալի հոգևոր եղբայրը (Կրուշինը նախընտրում էր իր բաժինն անվանել հին ձևով, ինչպես դա մինչ օրս անում է ժողովուրդը)։ Կրուշինի գործի վերաբերյալ տեղեկությունների մեծ մասը մինչ օրս փակ է, և գոնե որոշ չափով նրա ամբողջական կենսագրությունը կազմելու փորձերն անհայտ են[1]։

Բացահայտվելուց անմիջապես առաջ Կրուշինը ինքնասպանություն է գործում տեսախցիկի առջև[2]։

Պատմվածքը ծաղրում է Ռուսաստանի քաղաքական PR գործիչներին։ Այնտեղ, մասնավորապես, փոքր-ինչ փոփոխված անուններով հայտնվում են Գլեբ Պավլովսկին, Ալեքսանդր Դուգինը և Մարատ Գելմանը[3]։

Պատմվածքը կառուցված է լրագրողական հետաքննության պես։ Միևնույն ժամանակ, նյութի խոսակցական ձևերը և ժարգոնային արտահայտությունները հնարավորություն են տալիս այն վերագրել «դեղին մամուլի» հրապարակումներին[2]։

Հատկանիշներ խմբագրել

Մահվան թեման կենտրոնական է, կազմակերպող նաև «Նեկրոմենթում»[4]։

Պատմվածքում օգտագործվում են հակադրություններ, որոնք հյուսում են այս և «Մարդոնգներ» պատմվածքների փոխատեքստային միասնություն, օգտագործվում է «հավերժական - ժամանակավոր» հակադրությունը։ Այս հակադրությունն իրագործվում է մի շարք պատկերավոր համեմատությունների միջոցով. Անտոնով - գեներալ Կրուշին, ճանապարհը, որի մոտ տեղադրված է Անտոնովի մարդոնգը - ճանապարհներ, որոնց վրա տեղադրվում են նեկրոմոդուլները, մարդոնգներ - նեկրոմոդուլներ։ Ընդ որում, հակադրության առաջին մասին վերաբերում է հավերժության գաղափարը, իսկ երկրորդ մասին՝ որոշակի ժամանակի, որոշակի դարաշրջանի և, ի վերջո, ժամանակավորի հասկացությունը[4]։

Հրապարակում խմբագրել

«Նեկրոմենթը» «П5. պինդոստանի քաղաքական պիգմեյների հրաժեշտի երգերը» գրքի մասն է[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Пелевин, Виктор (2016 թ․ հունվարի 1). «Некромент» (ռուսերեն). FTM. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.
  2. 2,0 2,1 Биякаева А. В. Рассказы В. Пелевина «мардонги» и «некромент»: идейные и формальные особенности метатекстового объединения // Вестник Инновационного Евразийского университета. — Павлодар, 2011.
  3. Володихин Д. М. Река в луна-парке // Москва. — 2009. — № 1.
  4. 4,0 4,1 «Рассказы В. Пелевина «Мардонги» и «Некромент»: идейные и формальные особенности метатекстового объединения». articlekz.com. Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  5. «Книга «П5: Прощальные песни политических пигмеев пиндостана (сборник)»». Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.