Նեգատիվիզմ, շրջապատողների ներգործություններին ու պահանջներին երեխայի դիմադրությունը։

Երեխաներ

Անձի զարգացման ընթացքում բնավորության նեգատիվիստական գծեր առաջ են գալիս այն դեպքում, երբ երեխայի, դեռահասի կամ պատանու պահանջները հակասության մեջ են մտնում մեծահասակների պահանջների և ակնկալումների հետ։ Հասուն տարիքում նեգատիվիստական ուժեղ հակումների պահպանումը կարելի է հոգեկան անբավարար հասունացման նշան համարել։

Տեսակներ խմբագրել

Տարբերվում են նեգատիվիզմի երկու տեսակ՝

ա․ պասսիվ նեգատիվիզմ՝ կամակորություն, որի դեպքում երեխան չի կատարում իրենից պահանջվող գործողությունը, ստիպելու դեպքում ակտիվ մկանային դիմադրություն է ցույց տալիս,

բ․ ակտիվ նեգատիվիզմ, երեխան կատարում է իրենից պահանջվող գործողության հակադարձ գործողություն։ Ակտիվ նեգատիվիզմի ծայրահեղ դրսևորումները նկատվում են մտավոր թուլության կամ խանգարվածության ու կատատոնիկ շիզոֆրենիայի դեպքում և հաճախ կոչվում են նաև հրամայական նեգատիվիզմ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 213