Նաֆազոլին

քիմիական միացություն

Նաֆազոլին, սպիտակադեղնավուն փոշի առօրյա օգտագործման համար, ունի արագ ազդեցություն։ Նախատեսված է անոթների նեղացման համար։ Դժվար է լուծվում ջրում, լուծվում է սպիրտներում։ Նաֆտիզինի կամ Նաֆազոլինի շատ օգտագործման դեպքում կարող են առաջանալ մի շարք հիվանդություններ-դեղորայքային ռինիտ, հոգեբանական խանգարումներ և այլն։

Օգտագործում

խմբագրել

Լորձային գերարյունություն, սուր ռինիտ,կոկորդային ալերգիկ ռեակցիաներ, քթի արյունահոսություն և այլն։

Հակացուցում

խմբագրել

Գերզգայնության, ալերգիկության, ծանր աչքերի հիվանդության, շնչառական ուղիների վիրահատությունից հետո, շաքարային հիվանդության, փոքր տարիքում (մինչև 1 տարեկան),հղիության և կրծքով կերակրելու ընթացքում։

Հակաազդեցություն

խմբագրել

տեղային ռեակցիաներ։ բերանի լորձաթաղանթի քայքայում, երկար օգտագործման ժամանակ։ բերանի լորձաթաղանթի արտափքում, սրտխառնոց, գլխապտույտ, գլխացավ, երբեմն նաև հոգեբանական խանգարումներ։

Աղբյուրներ

խմբագրել