Նատեր, 14-րդ դարի գրիչ[1]։

Նատեր
Մասնագիտությունգրիչ

Կենսագրություն խմբագրել

Եղել է իր որդիների՝ գրիչ-մանրանկարիչներ Ավետիսի, Ստեփանոսի, նաև վերջինիս որդու՝ Հովհաննեսի ուսուցիչը։ Ստեղծագործել է Տայքում, Բաբերդի գավառում, 1341 թվականից մինչև խոր ծերություն՝ Սուրխաթում (Ղրիմ)։

Ընդօրինակել է բազմաթիվ ձեռագրեր. պահպանվածների մեծ մասը պահվում է Մատենադարանում (ձեռ. № 1529, 2040, 6938, 7432, 7435, 7636, 7637, 7742, 7837, 8510)։

Նատերի ընդօրինակած մատյաններն աչքի են ընկնում գեղագիր գրչությամբ, հիշատակարանները տեղեկաշատ են, երբեմն՝ չափածո։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ (կազմ.՝ Լ. Խաչիկ­յան), Ե., 1950։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։