Նատալյա Իվանովնա Մետելիցա (ռուս.՝ Наталья Ивановна Метелица, ապրիլի 7, 1948(1948-04-07), Պսկովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ)[1], խորհրդային և ռուս թատերագետ, թանգարանային աշխատող, Սանկտ Պետերբուրգի թատերական և երաժշտական արվեստի թանգարանի տնօրեն, «Դյագիլև։ Հետգրություն» փառատոնի գեղարվստական ղեկավար։ Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր աշխատող (1993)[2]։

Նատալյա Մետելիցա
Դիմանկար
Ծնվել էապրիլի 7, 1948(1948-04-07) (75 տարեկան)
ԾննդավայրՊսկովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական, ֆոնդապահ և թատերագետ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո շքանշան Բարեկամության շքանշան Արժանիքի ազգային շքանշան
Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ և Government Prize in Culture

Կարիերա խմբագրել

1972 թվականին ավարտել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի պատմության և թատերական քննադատության ֆակուլտետը[1]։ 1973 թվականին աշխատանքի է ընդունվելԼենինգրադի թատերական թանգարանում[3]։ Աշխատել է որպես գիտաշխատող, էքսկուրսավար, դասախոս, այնուհետև ղեկավարել է գիտա-լուսավորչական բաժինը, եղել է գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն[4]։ 2006 թվականին դարձել է թանգարանի տնօրեն[3]։

2009 թվականից «Դյագիլև։ Հետգրություն» փառատոնի գեղարվեստական ղեկավարն է։ 2017[5] և 2018[6] թվականներին ներառվել է Սանկտ Պետերբուրգի ամենաազդեցիկ կանանց ցուցակում, որը կազմել է «Деловой Петербург» թերթը։

Մրցանակներ խմբագրել

  • Պատվո շքանշան (2017 թվականի հունվարի 25) – հայրենական մշակույթի ևարվեստի զարգացման գործում ունեցած վաստակի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար[7]
  • Բարեկամության շքանշան (2009 թվականի մայիսի 15) – հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած վաստակի ,երկարամյա բեղմնավոր գործունեության համար[8][9]
  • «Արժանիքների համար» շքանշանի ասպետ (2014 թվական, Ֆրանսիա)[10]
  • Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր աշխատող (15 հունվարի 1993 տարի) – մշակույթի բնագավառում ունեցած վաստակի և բազմամյա բեղմնավոր աշխատանքի համար[2][11]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Метелица Наталья Ивановна биография и пресс-портрет». whoiswho.dp.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  2. 2,0 2,1 «Наталья Метелица номинирована на звание "Женщина года-2015" | Новости | Международный фестиваль искусств «Дягилев. Постскриптум» в Санкт-Петербурге». www.diaghilev-ps.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  3. 3,0 3,1 «Наталья Метелица: «Мы хотим вернуть в Петербург имя Дягилева»». Собака.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
  4. «Санкт-Петербургские Ведомости - МЕТЕЛИЦА Наталья Ивановна». old.spbvedomosti.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  5. «Влиятельные женщины-2017». story.dp.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
  6. «Влиятельные женщины-2018». story.dp.ru. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  7. Указ Президента Российской Федерации от 25 января 2017 года № 34 «О награждении государственными наградами Российской Федерации»
  8. Указ Президента Российской Федерации от 15 мая 2009 года № 555 «О награждении государственными наградами Российской Федерации»
  9. «Наталья Метелица отмечена орденом Дружбы». tvkultura.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.(չաշխատող հղում)
  10. «Вручение национальных наград Франции». La France en Russie. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  11. Указ Президента Российской Федерации от 15 января 1993 года № 63 «О присвоении почётного звания «Заслуженный работник культуры Российской Федерации»