Նատալյա Կարամիշևա (ռուս.՝ Наталья Германовна Карамышева, օգոստոսի 3, 1959(1959-08-03), Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ). խորհրդային գեղասահորդուհի, հանդես է եկել պարեր սառույցի վրա ձևում։ Զույգ կազմելով Ռոստիսլավ Սինիցինի հետ` ԽՍՀՄ կրկնակի չեմպիոնուհի։ ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ։

Նատալյա Կարամիշևա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Наталья Германовна Карамышева
Մասնագիտացում՝սառցի վրա պարող, figure skating choreographer և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 3, 1959(1959-08-03) (64 տարեկան)
Ծննդավայր՝Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Մարզական կարիերայի ավարտից հետո հանդես է եկել Իգոր Բոբրինի «Սառցե մանրանկարների թատրոնում»։ 1996 թվականին, տեղափոխվել է Չեխիա, որտեղ էլ աշխատում է որպես գեղասահքի մարզիչ և խորեոգրաֆ։

Ամուսնացած է նախկին պարընկեր Ռոստիսլավ Սինիցինի հետ։ Նրանց որդին՝ Ալեքսանդր Սինիցինը, գնացել է ծնողների հետքերով և նույնպես հանդես է գալիս պարեր սառույցի վրա ձևում (ներկայացնում է Չեխիան)[1]։

Ելույթների արդյունքներ խմբագրել

Մրցումներ 1977-1978 1978-1979 1979-1980 1980-1981 1981-1982 1982-1983
Գեղասահքի աշխարհի առաջնություն 7
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 5
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 1 3 1 3
Skate Canada International 3
NHK Trophy 3 2
«Московские новости» թերթի մրցանակի տուրնիր 3
Ձմեռային ունիվերսիադա 2

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Яна Цейкова и Александр Синицин(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում

Արտաքին հղումներ խմբագրել