Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրություն
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրություն, Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հիմնական օրենքը, որի համաձայն պետք է կազմակերպվի ադրբեջանական իշխանությունների կողմից իշխանության իրացումը[1]։
Նախիջևանի տարածաշրջանը Խորհրդային Ադրբեջանի կազմում է ընդգրկվել Կարսի պայմանագրիի համաձայն, որը կնքվել է 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Թուրքիայի և Խորհրդային Միության միջև[1]։
1923 թվականի հունիսի 16-ից շրջանը անվանվեց Նախիջևանի մարզ, իսկ 1924 թվականի փետրվարի 9-ից՝ Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Հանրապետություն։ 1990 թվականի նոյեմբերի 17-ին շրջանը վերանվանվեց Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն[1]։
1926 թվականին ընդունվեց Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Հանրապետության սահմանադրությունը։ 1937 և 1978 թվականներին այն փոփոխվեց[1]։
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության հիմքում դրված է Ադրբեջանի Հանրապետության սահմանադրությունը, որն ընդունվեց 1995 թվականի նոյեմբերի 12-ի հանրաքվեի միջոցով[1]։
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրությունն ամրագրում է հետևյալ հինական դրույթները[1]՝
- «պապհանել Ադրբեջանական պետության անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,
- «հիմնվելով օրենքի վրա՝ ապահովել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության բնակչության արժանապատիվ կենսամակարդակը»,
- «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության շրջանակներում երաշխավորել ժողովրդավարական, իրավական, խաղաղ պետության կառուցումը, պաշտպանել օրենքի գերակայությունը»։
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրությունը կազմված է 6 գլուխներից, որոնք բաժանված են 50 հոդվածների։ Սահմանադրության գլուխներն են[1]՝
- գլուխ 1՝ ընդհանուր դրույթներ (1-ից 10-րդ հոդված),
- գլուխ 2՝ օրենսդիր իշխանություն (11-ից 33-րդ հոդված),
- գլուխ 3՝ գործադիր իշխանություն (34-ից 42-րդ հոդված),
- գլուխ 4՝ դատական իշխանություն (43-ից 46-րդ հոդված),
- գլուխ 5 (47-ից 49-րդ հոդված),
- գլուխ 6՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության փոփոխություններ և լրացումներ (50-րդ հոդված)։