«Նախաշավիղ», գիտամեթոդական հանդես, որի հիմնադիրը ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտն է։

Նախաշավիղ
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է2001
ԳրասենյակԵրևան, Հայաստան

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 2001 թվականից Երևանում։ Գլխավոր խմբագիր՝ Մանուկ Մկրտչյան։

Հանդեսն անդրադառնում է նախադպրոցական տարիքի երեխաների կրթադաստիարակչական հարցերին, տարրական դպրոցի կառավարման, գիտելիքների ստուգման և գնահատման, գրաճանաչության, չափորոշիչների, ուսուցիչների վերապատրաստման, մեթոդական հիմնախնդիրներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։