Բացել գլխավոր ցանկը

Նախախեթեր, Կենտրոնական Անատոլիան (Կապադովկիան), Հալիս գետի (այժմ Կըզըլ-Իրմակ) աղեղի շրջանով, մ.թ.ա III հազարամյակում բնակեցրել էին այսպես կոչված նախախեթերը կամ խաթերը(չշփոթել խեթերի հետ, որոնք խոսել են միանգամայն այլ լեզվով)։ Նրանց լեզուն մեզ հայտնի է դարձել խեթական թագավորության արխիվներում(գտնված Բողասքյոյ քաղաքատեղիում) գրի առնված կրոնական ծիսական հատվածներից։ Մինչև այժմ չի հաջողվելվերականգնել նախախեթերի հնչյունաբանությունը ուստի անհնար է դառնում հավաստիորեն լուծել, թե այդ լեզուն որ լեզվաընտանիքին է պատկանում, քանի որ հնարավոր չէ օրինաչափ հնչունական զուգադրումներ սահմանել նախախեթերի և որևէ այլ լեզվի միջև։ Մ.թ.ա II հազարամյակի սկզբներին նախախեթերը արդեն հիմնականում ձուլվել էին խեթերին։

ԱղբյուրներԽմբագրել

  • Հայ ժողովրդի պատմություն