Նազուկ (անձնանուն)

իգական անձնանուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նազուկ (այլ կիրառումներ)

Նազուկ, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն «նազ» բառից՝ փաղաքշական «ուկ» մասնիկով, որով նույնանում է Նազիկ անվան հետ։ Ավանդված է Նազուք ձևով 1590 թ.[1] և Նազուգ ձևով՝ անթվական մի հիշատակության մեջ, որ գրված է 1490 թվականից հետո[2][3]։

Նազուկ
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
Կապված հոդվածներ«Նազուկ» սկսվող էջեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ձեռ. Վենետ. Ա. 721
  2. Ձեռ. Սևան. 6 ա
  3. Հրաչյա Աճառյան // Հայոց Անձնանունների Բառարան // Երևան։ Երևանի պետական համալսարանի հրատարակություն, 1948. — Հ. Դ — էջ 12 — 742 էջ