Նազարեթի վրացերեն արձանագրություններ

Նազարեթի վրացերեն արձանագրություններ, 1955-1960 թվականների հնագիտական պեղումների ժամանակ Նազարեթ[1] քաղաքում հայտնաբերված արձանագրությունների պատ։ Պեղումները ղեկավարում էր իտալացի հնագետ, քահանա և վանական շաքնշանի դափնեկիր Բելեմինո Բագատտին։

Այն հայտնաբերվել է Նազարթեի Ավետման եկեղեցում։ Արձանագրությունները, ըստ հնագիտական մեթոդների, թվագրվում են մինչև 427 թվականը, քանի որ դրանք տեղադրվել էին ավելի ուշ կառուցված եկեղեցու տակ։ Հատակների նախշերի տակ հայտնաբերվել են նաև բազմաթիվ խաչեր, որոնց պատկերն արգելված է 427 թվականի հրովարտակով։

Պատմական աղբյուրների համաձայն, վրացերեն այս արձանագրությունները կարող էին հայտնվել Նազարեթի Ավետման եկեղեցում միայն 330-427 թվականներին։ Արձանագրությունները ուսումնասիրվել են գիտնական և վերծանող Զազա Ալեքսիձեի կողմից։ Նրա եզարակացությունն է՝

Նազարեթի եկեղեցու գրաֆիտիները մեծ նշանակություն ունեն վրացական ձեռագրերի համար և ընդհանրապես վրացական մշակույթի պատմության համար։

Վրացական արձանագրությունները հանվել են Նազարթեի Ավետման եկեղեցուց և պահպանվում են աշխարհի տարբեր թանգարաններում։

Ծանոթագրություններ խմբագրել

Մատենագրություն խմբագրել

  • History of Georgian Traditional Culture, Tbilisi, 2017
  • B. Bagatti, Excavations in Nazareth. I: From the Beginning till the XII Century (SBF. Collectio Maior 17), Jerusalem 1969
  • Z. Alexidze, “Louvre, Mt. Sinai, Nazareth: Epigraphic Etudes”, Tbilisi 2000, 10-25 (in Georgian).