Յուրի Միքայելի Գաբրիելյան (հոկտեմբերի 1, 1952(1952-10-01), Շիրակի մարզ, Հայաստան և Աղին, Աղինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 18, 2021(2021-10-18), Երևան, Հայաստան), հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Յուրի Գաբրիելյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 1, 1952(1952-10-01)
ԾննդավայրՇիրակի մարզ, Հայաստան կամ Աղին, Աղինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 18, 2021(2021-10-18) (69 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունլեզվաբան

Կենսագրություն խմբագրել

Յուրի Գաբրիելյանը ծնվել է 1952 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Հայաստանի Շիրակի մարզի Աղին գյուղում[1]։ Երևանի պետական համալսարանն ավարտել է 1981 թվականին։ 1991-1995 թվականներին եղել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալը, 1995-1998 թվականների՝ ԵՊՀ ընդհանուր և համեմատական լեզվաբանության ամբիոնի վարիչը, իսկ 1999 թվականից՝ ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնի վարիչը[2]։ Բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճանը ստացել է 2001 թվականին, 2004 թվականից եղել է պրոֆեսոր[3]։

Յուրի Գաբրիելյանի աշխատությունները վերաբերում են հնդեվրոպական լեզուների համեմատական քերականությանը, գերմանական լեզուների տիպաբանությանը, գերմերենի և հայերենի զուգադրական քերականությանը։ Մահացել է 2021 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Երևանում։

Աշխատություններ խմբագրել

  • «Հայերենի ցեղակցության հարցը» 1991 թվական։
  • «Հայերենը և նախահնդեվրոպական լեզուն» 2001 թվական։
  • «Գերմաներեն լեզվի տիպաբանություն» 2006 թվական։
  • «Sprachtypologie und Sprachvergleich» 2007 թվական։
  • «Praktische deutsche Grammatik» 2008 թվական։
  • «Deutsche Grammatik in Theorie und Praxis» 2010 թվական։
  • «Deutsch für die Oberstufe» 2014 թվական։
  • «Հարաժամանակայնությունը որպես լեզվի ուսումնասիրության հայեցակետ»։

Բառարաններ խմբագրել

  • «Գերմաներեն-հայերեն» 1998 թվական։
  • «Հայ-գերմաներեն» իսկ 2000 թվական։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «AV Production - Յուրի Գաբրիելյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 22-ին.
  2. «Գաբրիելյան Յուրի Միքայելի — Hayazg». am.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 22-ին.
  3. «Յուրիկ Միշայի Գաբրիելյան». publishing.ysu.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել