Յուստինաս Միլյաուսկաս (ռուս.՝ Миляускас, Юстинас Юстинович, փետրվարի 2, 1947(1947-02-02)), խորհրդային և լիտվացի ֆուտբոլային մրցավար։

Յուստինաս Միլյաուսկաս
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 2, 1947(1947-02-02) (77 տարեկան)

Կենսագրություն

խմբագրել

Կարիերան սկսել է որպես ֆուտբոլիստ, սակայն պրոֆեսիոնալ մակարդակում անց է կացրել միայն մեկ խաղ։ 1971 թվականին վիլնյուսյան «Ժիլգիրիս» ակումբի կազմում Միլյաուսկասը առաջին լիգայում խաղացել է խարկովյան «Մետալիստի» դեմ։

1980-ական թվականներին Միլյաուսկասն սկսել է սպասարկել ԽՍՀՄ ցածր լիգայի խաղերը։ 1986 թվականին ստացել է համամիութենական կարգ։ Դրանից մեկ տարի առաջ, 1985 թվականի հուլիսի 13-ին, իր դեբյուդն է նշել բարձրագույն լիգայում` սպասարկելով մոսկովյան «Տորպեդոյի» և խարկովյան «Մետալիստի» հանդիպումը[1]։ Բարձրագույն լիգայի խաղերն սպասարկել է մինչև 1989 թվականի խաղաշրջանի ավարտը, երբ լիտվական ակումբները դուրս են եկել ԽՍՀՄ առաջնությունից` սպասարկելով 48 խաղ։ 1990 թվականին սպասարկել է Մերձբալթիկայի միացյալ առաջնությունը, իսկ այնուհետև ևս մի քանի տարի մրցավարել է արդեն անկախ Լիտվայի առաջնության խաղերում։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել