Յոթ Վերք Մատուռ, փոքր հուշահամալիր Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում։ Կանգնեցվել է 14-րդ դարի վերջին՝ յոթ գյուղերի յոթ տերերի հիշատակին։ Ըստ բանահյուսությունների՝ Լենկթեմուրը եկել է Հայաստան և պատերազմ սկսել յոթ տիրակալների դեմ։ Պատերազմի արդյունքում Լենկթեմուրը ավերել է յոթ գյուղերը, իսկ գյուղերի տերերը սպանվել են։ Յոթ խաչքար անընդմեջ տեղադրվել է ցածր ժայռապատ պարսպի վրա՝ ի հիշատակ տերերի։ Գլխավոր խաչքարը գերակշռում է մյուսներին։

Յոթ Վերք մատուռ
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Յոթ Վերք Մատուռի գլխավոր հուշակոթողը Խռբերի ավերակների մոտ

Հուշահամալիրը գտնվում է Օձաբերդ ամրոցից 8 կիլոմետր հեռավորության վրա՝ Ծովինար գյուղի հարևանությամբ։ Աշխարհագրորեն գտնվում է Սևանա լճի հարավ-արևելյան անկյունում, որը կարելի է տեսնել Խռբերի ավերակների մեջ գտնվող բարձրադիր կետում՝ հուշահամալիրի կողքին։ Խռբերում պահպանվել են բազմաթիվ միջնադարյան խաչքարեր, տապանաքարեր և դամբարաններ։ Խռբերի ամենահին գերեզմանները գտնվում են ավերակներից դեպի հարավ գտնվող բլրի ստորոտում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kiesling, Brady; Kojian, Raffi (2005). Rediscovering Armenia: Guide (2nd ed.). Yerevan: Matit Graphic Design Studio. էջ 46. ISBN 99941-0-121-8.