Յարոսլավլի պատանի հանդիսատեսի թատրոն

Յարոսլավլի պատանի հանդիսատեսի թատրոն (ռուս.՝ Ярославский театр юного зрителя), պատանի հանդիսատեսի թատրոն Յարոսլավլում, Յարոսլավլի մարզի պետական մշակութային կազմակերպություն։

Յարոսլավլի պատանի հանդիսատեսի թատրոն
Տեսակթատրոն և երիտասարդական թատրոն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՅարոսլավլ
Հիմնադրման ամսաթիվփետրվարի 22, 1984
Կայքyartuz.ru
 Youth Theatre in Yaroslavl Վիքիպահեստում

Շինություն խմբագրել

Ազատության փողոցում պոստմոդերնիզմ ոճով մանկական թատերական համալիրը կառուցվել է 1974-1983 թվականներին՝ 1969 թվականի կազմված նախագծով։ Շինության ընդհանուր ծավալը 75000 մ³ է, ընդհանուր մակերեսը՝ 15000 մ²։ Միավորում է երկու թատրոններ՝ Պատանի հանդիսատեսի թատրոն՝ 750 և 100 տեղով, և Յարոսլավլի պետական տիկնիկային թատրոն՝ 300 տեղով։

Ճարտարապետներն են եղել Վ․ Շուլրիխտերը, Տ․ Ցելիշևան և Մ․ Ռյաբովան, կոնստրուկտորները՝ Ի․ Բրուկը և Ի․ Կոլչուկը։ Կառուցմանը մասնակցել են Յարոսլավլի քանդակագործներ և նկարիչներ Ա․ Մոլոդցովը (կոմպոզիցիաներ տիկնիկային թատրոնի նախասրահի համար), Ի․ Տրեյվուսը, Յու․ Զոլոտովը («Լել» քանդակը նահասրահի ինտերիերի համար), Ելենա Պասխինան և Ի․ Բրանդուկովը (շենքի ճակատի համար քանդակներ), խեցեգործներ Ա․ Եգորովը, Ա․ Մոնախովը։

Շինությունը համարվում է հրապարակի կոմպոզիցիոն կենտրոնը, որը կազմակերպված է նրա շուրջ «Յարոսլավքաղնախագիծ» ինստիտուտի ծրագրով և ստացել է Երիտասարդության հրապարակ անվանումը։

Թատրոնի շենքը 2010 թվականին


Պատմություն խմբագրել

Յարոսլավլի պատանի հանդիսատեսի պետական թատրոնը բացվել է 1984 թվականի փետրվարի 22-ին «Հավերժ ողջերը» ներկայացմամբ, որ բեմադրվել է ըստ Վիկտոր Ռոզովի պիեսի[1], ով անմիջական կապ ուներ թատրոնի բացման հետ։ 1980-ական թվականներին թատրոնն անվանվել է «Երիտասարդության հրապարակի թատրոն»[2]։ Վերջին քառորդ դարում կայացել են 139 պրեմիերաներ։ Երեխաների և պատանիների թատրոնների համար անցկացվող ռուսական և միջազգային կինոփառատոնների մշտական մասնակից է։ Մոսկվայի ռուս-թուրքական ժամանակակից դրամատուրգիայի և թատրոնի փառատոնի մրցանակի դափնեկիր է (2000)։ Վեց անգամ արժանացել է Ֆ․ Վոլկովի անվան մարզային թատերական մրցանակի։ Թատրոնը ղեկավարել են ռեժիսորներ Սերգեյ Ռոզովը, Ստանիսլավ Տայուշևը, Ալեքսանդր Կուզինը։

Ներկայում թատրոնի խաղացանկում ընդգրկված են ներկայացումներ երեխաների, պատանիների և մեծահասակների համար։

Անձնակազմ խմբագրել

Ղեկավարություն

  • Նատալյա Նիկոլաևնա Պրոկինա՝ տնօրեն
  • Գալինա Միխայլովնա Պրոխորովա՝ թատերախմբի ղեկավար
  • Յակով Լազարևիչ Կազյանսկի՝ երաժշտական բաժնի ղեկավար

Ժողովրդական արտիստներ

  • Վիտալի Լվովիչ Ստուժև

Վաստակավոր արտիստներ

  • Վիկտոր Իվանովիչ Գրիգորյուկ
  • Յուրի Իվանովիչ Իվանով
  • Եվգենյա Վլադիմիրովնա Զասուխինա[3]
  • Իրինա Ստեփանովնա Կապրալովա
  • Յուրի Արկադևիչ Կլիպ
  • Ալլա Կոնստանտինովնա Կորմակովա
  • Օլեգ Ալեքսանդրովիչ Չելնոկով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Այն պիեսը, որի հիման վրա նկարահանվել է «Կռունկները թռչում են» ֆիլմը։
  2. Ермолин Е. ТЮЗ. Дни и годы. 1984—2004
  3. «Почётное звание присвоено указом президента России № 1521 от 6 декабря 2010 года». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել