Յարոսլավլի Փրկիչ (ռուս.՝ Ярославский Спас), 13-րդ դարի կեսերի հին ռուսական սրբապատկեր։

Յարոսլավլի Փրկիչ
տեսակսրբապատկեր
տարի13-րդ դար
հավաքածուՅարոսլավլի գեղարվեստական թանգարան
Ծանոթագրություններ

Սրբապատկերը եղել է Յարոսլավլի Վերափոխման տաճարում (օծվել է 1219 թվականին), որտեղ տեղակայված է եղել Վասիլի և Կոնստանտին Վսեվոլոդովիչ իշխանների մասունքների տապանակի մոտ և պատվվել է որպես նրանց աղոթքի պատկեր[1]։ Սրբապատկերը հայտնաբերվել է 1919 թվականին Կենտրոնական պետական վերականգնման արվեստանոցների Յարոսլավլի մասնաճյուղում՝ Ֆեոդոր Մոդորովի և Գրիգորի Չիրիկովի կողմից[2]։

Նկարագրություն խմբագրել

Սրբապատկերը նկարված է լորու տախտակի վրա տապանակով և կտորով (паволока), դաշտերի վրա դրված է նոր լևկաս։ Անկյուններում և դաշտերի կենտրոնում կան խորացումներ, որոնցում տեղադրվել են սրբապատկերը զարդարող թանկարժեք քարեր[2]։

Սրբապատկերի պահպանվածության աստիճանը բնութագրվում է որպես միջին[3]։ Սրբապատկերի ներկը ճաքճքել է, տես-տեղ ներկը ջնջվել է մինչև լևկասը։ Դեմքի գեղանկարչությունը մեծապես կորել է, պահպանվել են բնօրինակ կարմրաներկի հետքեր։ Պսակի վրա կան կորած մետաղե դրվագի մեխերի հետքեր։ Ավետարանի տեքստը չի պահպանվել։

Սրբապատկերը ներկայացնում է Հիսուս Քրիստոսի պատկերը մինչև գոտկատեղ՝ ըստ Պանտոկրատորի պատկերման։ Ըստ Իգոր Գրաբարի՝ սրբատակերն «չունի ոչինչ նովգորոդյան ամպագոռգոռ գործնականությունից, ասես նկարված է գաղտնի, երազկոտ և համեստորեն, բայց շատ նուրբ, ձևի հիանալի զգացողությամբ»[4]։ Ակադեմիկոս Վիկտոր Լազարևը նշել է, որ Փրկչի դեմքն ունի տիպիկ ռուսական դիմագծեր և համակրանք է առաջացնում «ինչ-որ հատուկ մտերմության արտահայտությամբ»[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Лазарев В. Н. Русская иконопись от истоков до начала XVI века. — М.: Искусство, 2000. — Стр. 43-44
  2. 2,0 2,1 Живопись домонгольской Руси: Каталог выставки. — М.: Советский художник, 1974. — Стр. 111—112
  3. Лазарев В. Н. Русская иконопись от истоков до начала XVI века. — М.: Искусство, 2000. — Стр. 168
  4. Грабарь Игорь. О древнерусском искусстве. М.,1966. С. 162