Ծնվել է 1949 թ. փետրվարի 24-ին՝ ՀՍՍՀ Մարտունու շրջանի Մարտունի քաղաքում։

  • 1976 թ. ավարտել է Հայկական անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու է։
  • 1968-1970 թթ. ծառայել է բանակում։
  • 1976 թ. աշխատել է Երքաղսովետի անասնապահական տնտեսությունում՝ որպես զոոտեխնիկ-սելեկցիոներ։
  • 1977-1989 թթ.` բրդի հանրապետական լաբորատորիայում` գլխավոր զոոտեխնիկ։
  • 1989-1997 թթ.` Արարատի բրդի նախնական վերամշակման ֆաբրիկայում` տնօրեն։
  • 1997-2001 թթ.` «Հայգորգ» միավորումում՝ գլխավոր տնօրեն։
  • 2001-2007 թթ.` «Արմեն-Կարպետ» ԲԲԸ-ում՝ գլխավոր տնօրեն։
  • 2005-2006 թթ. իրականացրել է «Գործազուրկների և հաշմանդամների մասնագիտական ուսուցման ծառայությունների» ծրագիրը։
  • 2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։
  • ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական կայք
Միշա Ստեփանյան
Ծնվել է1949 թ. փետրվարի 24-ին
ԾննդավայրՀՍՍՀ Մարտունու շրջան Մարտունի
Քաղաքացիություն Հայաստան
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի