Զողչում մուհակների, վարկային գործառնության ձև բուրժուական պետություններում, իրականացվում է բանկերի կողմից մուրհակների գնմամբ՝ մինչև դրանցով վճարման ժամկետի լրանալը։ Առևտրական բանկերը և բանկային գրասենյակները զեղչման տոկոս են գանձում մուրհակով սահմանված գումարից։ Զեղչված մուրհակը բանկին իրավունք է տալիս, մուրհակի վճարման ժամկետը լրանալուն պես, մուրհակատուից բռնագանձել նրա անվանական գումարը։ Բանկը կարող է զեղչել մուրհակը նաև այլ՝ սովորաբար էմիսիոն բանկում (վերազեղչում), որին և անցնում է մուրհակատուից մուրհակի անվանական գումարը բռնագանձելու իրավունքը։ Զեղչման մուրհակների նպաստում է կապիտալի մուրհակային ձևից դրամականի վերաճելու պրոցեսին՝ արագացնում կապիտալի շրջապտույտը։ Արդ․ վերելքի շրջանում, սպեկուլյատիվ գործառնության լայն տարածում գտնելով, այն պարունակում է գերարտադրական ճգնաժամերի խորացման լուրջ վտանգ։ ԽՍՀՄ-ում մուրհակային շրջանառությունը վերացել է 1930—1931 թվականների վարկային ռեֆորմով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 682