Մուշե
Մուշե (կամ Մուշեղ), մ.թ. I-II դարերի Հայաստանի քրիստոնյաների հոգևոր առաջնորդ, Արտազ գավառի եպիսկոպոս (93-123 թթ)։ Նրա անունը բերվում է հայ կաթողիկոսների միջնադարյան անվանացանկերում։ Եպիսկոպոսական գահին հաջորդել է Ատրներսեհին։ Հաղորդվում է, որ նա «Պարսից երկրից» է։ Վախճանվել է բնական մահով[1]։ Մուշեին հիշատակում է նաև Ստեփանոս Օրբելյանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայ եկեղեցու պատմություն, Էջմիածին, 2002, էջ 18։