Մուհարրեմ Քյոսե[1] (թուրքերեն՝ Muharrem Köse), Թուրքիայի զինված ուժերի նախկին սպա, պահեստազորի գնդապետ։ Քյսոեն համարվում է ռազմական խունտայի ենթադրյալ ղեկավարը, որը 2016 թվականի հուլիսի 15-ին հեղաշրջման փորձ էր կատարել Թուրքիայում[2][3][4]։

Մուհարրեմ Քյոսե
թուրքերեն՝ Muharrem Köse
20-րդ դար -
Քաղաքացիություն{{{2}}} Թուրքիա
ԶորատեսակTurkish Land Forces?
Ծառայության տարիներ?-2016
Կոչումգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Հեղաշրջման փորձ Թուրքիայում

Անադոլու պետական լրատվական գործակալության տվյլաներով, հենց Քյոսեն է համարվում զինվորականների պարագլուխը, ովքեր հանդես էին գալիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ[5]։ Նախկինում նա կասկածվել է Հիզմեթ շարժման հետ կապի մեջ գտնվելու համար, ինչի արդյունքում 2016 թվականի մարտին նա հեռացվեց Թուրքիայի զինված ուժերի կազմից, որտեղ զբաղեցնում էր գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի իրավական հարցերով խորհրդականի պաշտոնը[6][7]։

2016 թվականի հուլիսին թուրքական ԶԼՄ-ները տվեցին ևս երեք անձանց անուններ, ովքեր մեղադրվում էին պետական հեղաշրջման մեջ։ Դրանք էին գնդապետ Օղուզ Աքքուշը (թուրքերեն՝ Oğuz Akkuş), գնդապետ Էրքան Աղընը (թուրքերեն՝ Erkan Ağın) և մայոր Դողան Ույսալը (թուրքերեն՝ Doğan Uysal): Այս տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել պետական մարմինների, հատկապես պաշտպանության նախարարության կողմից[8]։

Մի շարք թուրքական ԶԼՄ-ներ հեղաշրջման փորձի ղեկավարումը վերագրում են ոչ թե Մուհարրեմ Քյոսեին, այլ ուրիշներին, ինչպես օրինակ, Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Աքըն Օզթյուրքին[9] և ցամաքային զորքերի հրամանատարներից մեկին՝ գեներալ- մայոր Մետին Լիյդիլուին[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. СМИ назвали организатором мятежа в Турции уволенного полковника Кёсе
  2. «Military Coup Attempt in Turkey: Parliament Bombed as Protests Mount». Egyptian Streets. 2016 թ․ հուլիսի 15. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.
  3. «Medios dan a conocer el nombre del posible organizador del golpe de Estado en Turquía». Sputnik Mundo. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին. «"La agencia de noticias de Turquía, Anadolu, citando una fuente en el Ejército turco, afirmó que el organizador del golpe es el coronel Muharrem Kose", según Associated Press.»
  4. «Turkey coup attempt: Erdogan says uprising to be resolved shortly, calls on Turks to take to the streets - Turkey». Haaretz.com. Haaretz. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
  5. «The Latest: Parliament speaker says lawmakers safe». Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին – via WVVA.
  6. Организатор путча в Турции - бывший юридический советник Генштаба Косе
  7. «Turkey in Chaos After Coup Attempt by Military». Epoch Times. 2016 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
  8. «AA: Darbeyi planlayan Albay Muharrem Köse».
  9. Лидером попытки переворота в Турции был бывший главком ВВС страны
  10. Назван второй организатор переворота в Турции

Արտաքին հղումներ խմբագրել