Մուլտիպոլ (< մուլտի․․․ և հուն․ лоλоς — բևեռ), բազմաբևեռ, որոշակի սիմետրիա ունեցող էլեկտրական լիցքերի («բևեռների») համակարգի բնութագիր։ Համակարգի ստեղծած ստատիկ կամ փոփոխական էլեկտրամագնիսական դաշտը համակարգի չափերի համեմատությամբ մեծ հեռավորությունների վրա կարելի է ներկայացնել որպես տարբեր -կարգի մուլտիպոլների դաշտերի վերադրում։ Զրոյական կարգի մուլտիպոլ լիցքն է, 1-ին կարգինը՝ դիպոլը, 2-րդ կարգինը՝ քվադրուպոլը, 3-րդ կարգինը՝ օկտուպոլը ևն։ Ստատիկ դաշտերի -կարգի մուլտիպոլի պոտենցիալը դեպքում նվազում է ձևով և ունի որոշակի անկյունային կախում։ Ցանկացած կարգի տատանվող մուլտիպոլների փոփոխական (ճառագայթվող) դաշտերը առաքվող ալիքների երկարության համեմատությամբ շատ մեծ հեռավորությունների վրա -ից կախված են միանման ձևով () և տարբերվում են միայն անկյունային կախումով, որը նույնն է, ինչ ստատիկ մուլտիպոլների դեպքում։ Մուլտիպոլի դաշտի մեծությունն ու անկյունային բաշխումը, ինչպես նաև արտաքին դաշտերի հետ փոխազդեցության էներգիան որոշվում են մուլտիպոլային մոմենտով։

Լիցքերի ստատիկ համակարգի դեպքում հաստատուն էլեկտրական դաշտի սկալյար պոտենցիալը կետում որոշվում է առնչությամբ, որտեղ -ն համակարգի -րդ լիցքի շառավիղ-վեկտորն է։ Եթե ապա պոտենցիալը կարելի է վերածել շարքի ըստ աստիճանների։ Պարզագույն դեպքում, դիպոլի դաշտն ստեղծվում է մեծությամբ հավասար երկու տարանուն լիցքերով, քվադրուպոլի դաշտը՝ հավասար մեծության չորս լիցքերով, որոնք տեղավորված են զուգահեռագծի գագաթներում այնպես, որ յուրաքանչյուր կողմը միացնում է տարանուն լիցքերը։ Մագնիսական մուլտիպոլները կիրառվում են համակարգի մագնիսական հատկությունները նկարագրելու համար։ Քանի որ մագնիսական լիցքեր գոյություն չունեն, ուստի վեկտոր-պոտենցիալի շարքի վերածումը (նման է սկալյար պոտենցիալի վերածմանը) սկսվում է մագնիսական դիպոլից։ Փոփոխական դաշտերի համար վերածումը ըստ մուլտիպոլների կարևոր նշանակություն ունի ճառագայթման դասական տեսության, անտենաների տեսության մեջ ևն։ Այն հատկապես օգտակար է ճառագայթման դաշտի քվանտացման դեպքում։ «Մուլտիպոլ» հասկացությունը կիրառվում է նաև փոփոխական ձայնական, գրավիտացիոն և այլ դաշտեր նկարագրելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 75