Մուժումբար
(Վերահղված է Մուժամբարից)
Մուժումբար, հայաբնակ գյուղ Իրանում, Թավրիզից 10 կմ հյուսիս։ XX դ․ սկզբին ունեցել է մոտ 1000 բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ։ Իր առողջարար կլիմայի շնորհիվ Մուժումբարը եղել է թավրիզաբնակ հայերի ամառանոցը։ Մուժումբարում առայսօր կանգուն է Ս․ Հռիփսիմե նշանավոր եկեղեցու սրբատաշ սև քարից կառուցված շենքը (XVIII դ․)։ Մուժումբարի մոտ են գտնվում իրանահայերի Երևան խաչ և Ս․ Հովհաննես ուխտատեղիները։ 1946-ին Մուժումբարի հայերը ներգաղթել են Հայաստան։
Բնակավայր | ||
---|---|---|
Մուժումբար | ||
Երկիր | Իրան | |
Համայնք | Rudqat Rural District? | |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 73)։ |