Մուգ աշտարակը III։ Ամայի երկրները

«Մուգ աշտարակը III։ Ամայի երկրները» (անգլ.՝ The Dark Tower III: The Waste Lands), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի «Մուգ աշտարակը» շարքի երրորդ վեպն է։ Գիրքը հրատարակվել է 1991 թվականին։ Նույն թվականին նոմինացվել է Բրամ Սթոկերի մրցանակին[1]։

Մուգ աշտարակը III։ Ամայի երկրները
անգլ.՝ The Dark Tower III: The Waste Lands
Մուգ աշտարակը III։ Ամայի երկրները.jpg
ՀեղինակՍթիվեն Քինգ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտական ֆանտաստիկա, սարսափ և ֆենթեզի
Բնօրինակ լեզուանգլերեն
ՇարքՄութ աշտարակը
ՆախորդThe Dark Tower II: The Drawing of the Three?
ՀաջորդThe Dark Tower IV: Wizard and Glass?
Կազմի հեղինակNed Dameron?
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՀրատարակիչDonald M. Grant, Publisher?
Հրատարակման տարեթիվօգոստոս 1991
ԳՄՍՀ0-937986-17-8
OCLC26504959

ՍյուժեԽմբագրել

Գիրքը սկսում է «Ծառի գծանկարը» վեպում ներկայացվող դեպքերից յոթ շաբաթ անց։ Այդ ընթացքում Սյուզաննան ամուսնանում է Էդդի Դինի հետ։ Ռոլանդ Դիսկլեյնը և իր կա-տետը հեռանում են Արևմտյան ծովից և խորանում Արտաքին աշխարհի անտառներում։ Անտառում Էդդիի վրա հարձակվում է Շարդիկ անունով արջ, սակայն միացյալ ուժերով կա-տետին հաջողվում է ոչնչացնել նրան։ Արջին ուսումնասիրելով՝ ընկերները հասկանոմ են, որ դա հնագույն կիբօրգ է՝ ստեղծված Պոզիտրինիկների հյուսիսային կենտրոնի կողմից։

Արջը հանդիսանում էր Շող գլխավոր մուտքի պահապանը, որն իրենից ներկայանցնում էր էներեգետիկ գոյացություն, որը սնուցում է Մութ Աշտարակը։ Կա-տետը մեկնում է Շողի երկայնքով։ Այդ ժամանակ Ռոնալդը դժվարությամբ պյաքարում էր հասունացող խելագարություն դեմ։ Մտնելով երրորդ դուռ՝ նա Ջեյկին փրկում է մահից, այսպիսով փոխելով իրադարձությունների ելքը և ուղեղում առաջացնելով երկու փոխբացառող դեպքերի խառնաշփոթ։ Ռոնալդն իր կա-տետին պատմում է Ջեյկի և իր խելագարության մասին։ Պատմելուց հետո նա խարույկի մեջ է գցում ծնոտը, որը գտել էր Ուոլտերի մահից հետո։ Խարույկում ծնոտը սկսում է փոխել իր կերպարանքը՝ սկբում վերածվելով բանալու, իսկ այնուհետև՝ վարդի։

Այդ ժամանակ Ջեյկը, մնալով իր աշխարհում և ժամանակում, նույնպես փորձում է պահպանել ողջամտությունը։ Իր գիտակցության մի մասը կարծում է, թե մահացել է, իսկ երկրորդը՝ թե ողջ է։ Երեք շաբաթ անց այն բանից հետո, ինչ նա մահացավ ավտոմեքենայի անիվների տակ, Ջեյկին հաջողվեց պայքարել խելագարության դեմ, բայց օրեցօր նրա վիճակն ավելի ու ավելի էր վատանում։ Նրա վիճակը վատթարանում է բարձրակարգ «Պայպեր» դպրոցում, որտեղ նա սովորում էր, քննությունների շաբաթվա սկսման հետ զուգընթաց։ Ջեյկի մոտ սկսում են հիշողության կորուստներ նկատվել, ինչից հետո նա ընդհանրապես չէր հիշում, թե ինչով էր զբաղված։ Այսպիսի դեպքերից մեկի ժամանակ նա գրեց «Ինչպես եմ ես հասկանում ճշմարտությունը» շարադրությունը։ Իր աշխատանքը դպրոցում կարդալով՝ նա վախեցավ, որ այդպիսի մտքերի համար նրան խելագար կհամարեն (այնտեղ կային, օրինակ, «Բլեյկը ցավ է» և «Հրաձիգը միակ ճշմարտությունն է» տողերը)։

Աննպատակ փողոցներում զբոսնելով՝ նա այցելում է «Մանհեթենի ուղեղի ռեստորան» գրախանութը, որի սեփականատերն էր Կելվին Թաուերը։ Խանութում նա գնում է «Չարլի Չու-Չու» գիրքը, իսկ տերը նրան նվիրում է հանելուկների գիրք։ Երկրորդ ավենյուն և 42-րդ փողոցն անցնելիս նա հայտնաբերում է մի ամայի վայր, որտեղ վարդ էր աճում։ Այդ վարդն, ինչպես հասկացավ Ջեյկը, շատ զորեղ է և միայն առաջին հայացքից է սովարական ծաղիկ թվում։ Վարդի մոտակայքում տղան բանալի է գտնում։ Վարդի բացված կոկոնի մեջ նա տեսնում է բոլոր աշխարհների արևները և տեսածից ուշաթափվում։ Ուշքի գալով՝ նա տուն է վերադառնում։ Այնտեղ Ջեյկը վիճում է ծնողների հետ, ովքեր անհանգստացած էին իր դասարանից հեռանալու պատճառով, սակայն ավելի ուշ նրանք հաշտվում են։ Ուսուցչուհին, Ջեյկի շարադրությունը կարդալով, որոշում է այն գնահատել որպես սովորական աշխատանք, այլ ոչ թե խելագարության և խուլիգանության ապացույց։ Քնից առաջ նա կարդում է գնված «Չարլի Չու-Չու» գիրքը։ Բանալին, որը նա գտել էր ամայի վայրում, ստիպում է հետ նահանջել նրա խելագարությունը։

Լուդ քաղաքըԽմբագրել

Լուդ քաղաք, որտեղ գալիս է Ռոնալդի կա-տետը՝ գնալով Շողի ճանապարհով։ Ըստ թարգմանության՝ կան այս քաղաքի տարբեր անվանումներ։

Բլեյն ՄոնոԽմբագրել

Բլեյն Մոնո, գերձայնային արագությամբ օժտված գնացք է, որի արհեստական բանականությունը վնասվել էր։ Այդ գնացքը մարդկանց պատկերացմամբ խելագարի էր վերածվել։ Գլխավոր հերոսների բարձրանում են գնացքը, ակտիվանցնում նրա կենտրոնական համակարգիչը և վերածվում պատանդների։ Բազմամայա «քնից» հետո խելագար գնացքը մեկնում է վերջին ճանապարհի՝ չցանկանալով կանգ առնել վերջին կայանում։ Պատանդներին առաջարկվել էր պատասխանել հանելուկներին և սեփական հարցերը տալ։ Միայն ճիշտ պատասխաններն ու դժվար հարցերը կարող էին փրկել նրանց կյանքը։

ԿերպարներԽմբագրել

  • Ռոնալդ Դիսկլեյն
  • Էդդի Դին
  • Սյուզաննա Դին
  • Ջեյկ Չեյմբերզ
  • Իշ
  • Բլեյկ Մոնո
  • Շարդիկ
  • Տիկ-Տակ
  • Գաշեր

ԷկրանավորումԽմբագրել

Սթիվեն Քինգն ու Նիկոլայ Արքելը հաստատել են, որ 2017 թվականի «Մութ աշտարակը» ֆիլմը համանուն շարքի շարունակությունն է[2] ։ Ֆիլմը պետք է դուրս գար 2017 թվականի օգոստոսի 4-ին 3D և 2D ձևաչափերով Columbia Pictures-ի կողմից[3][4][5]։ Ֆիլմը սկսել է ադապտացնել առաջին պատմվածքը, «Մուգ աշտարակը։ Հրաձիգը» և «Ամայի երկրները»։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Past Bram Stoker Nominees & Winners»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-29-ին։ Վերցված է օգոստոսի 12, 2013 
  2. «'The Dark Tower' Movie Is Actually a Sequel»։ հուլիսի 14, 2016 
  3. «2017 3D Movie Schedule: The Full List Of Titles And Release Dates - CINEMABLEND»։ CINEMABLEND։ 2017-01-13։ Վերցված է 2017-04-01 
  4. «Cinépolis»։ www.cinepolis.com.br։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-10-ին։ Վերցված է 2017-04-01 
  5. «The Dark Tower Movie Delayed» 

Արտաքին հղումներԽմբագրել