«Մոր ձեռքերը» հուշարձան, խաչքար-հուշարձան ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Լոուել քաղաքի քաղաքապետարանի մոտ։

Մոր ձեռքերը
Մոր ձեռքերը հուշարձան Մասաչուսեթսում
Տեսակհուշարձան
Երկիր ԱՄՆ
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն

Պատմություն խմբագրել

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանը կանգնեցվել է 2014 թվականի մայիսին՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Լոուել քաղաքի քաղաքապետարանի մոտ։ Հուշարձանի նախագիծը հայ համայնքի անդամների և քաղաքապետ Ջեյմս Միլինաձոյի օգնությամբ սկսել է իրագործվել 2011 թվականից։ Այնուհետև նրանց են միացել Մերիմակ Վելիի Հայոց ցեղասպանության հուշարձանի կոմիտեի անդամները[1][2]։

Հեղինակ խմբագրել

Տվյալներ խմբագրել

Հուշարձանը բրոնզից և գրանիտից և ըստ քանդակագործի քարը և բրոնզը խորհրդանշում են մարմնի և հոգու միասնությունը։ Հուշարձանի վերևի հատվածում կան հյուսող եռաչափ ձեռքեր։ Մեծ խաչը տեղակայված է ձեռքերի ներքևում։ Գործվածքի մի մասը, որը կախված է խաչի վրա, խորհրդանշում է հայկականության ուժն ու գեղեցկությունը։ Հուշաքարի վրա գրված է.

  Knot by knot, her hands weave the history of her people. The delicacy of the crochet integrated into this cross stone is symbolic of the beauty and strength of the Armenian heritage. This ancient culture lives forever, just as the imprint of the first genocide of the 20th century in the collective memory of the Armenians. The blooming cross-stone is the permanent reminder that the slaughter of more than 1.5 million Armenians within the Ottoman Empire will never be forgotten, that in spite of the pain and horror of the genocide, knot by knot, the Armenian People everywhere weave their hopes and dreams, as they bloom and prosper.

Հանգույց առ հանգույց հայ ժողովրդի ձեռքերը հյուսում են պատմությունը։ Հակառակ Ցեղասպանության ցավին և սարսափին՝ հայ ժողովուրդը հանգույց առ հանգույց վերականգնում է իր հույսերը և երազանքները, քանի որ նա ծաղկում է և բարգավաճում։

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին – 1915-1923:

 

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել