Մորս ձայնը (ֆիլմ)
«Մորս ձայնը» (անգլ.՝ My Mother's Voice), ֆիլմ Հայոց ցեղասպանության, Օսմանյան կայսրությունում բնակվող հայկական ընտանիքների վրա դրա ունեցած ազդեցության մասին։
Երկիր | ԱՄՆ |
---|---|
Ժանր | փաստավավերագրական |
Թվական | 2012 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մարկ Ֆրեդման |
Սցենարի հեղինակ | Քեյ Մուրադյան |
Տևողություն | 25 րոպե |
Սյուժե
խմբագրելՖիլմը պատմում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ Սիրիա փախած Ֆլորայի կյանքի պատմությունը, ով 16-ամյա քրոջ՝ Վերգինեի հետ փրկվելով ցեղասպանությունից, հայտնվում է ԱՄՆ-ում և ամուսնանում մի մարդու հետ, ում ճանաչում էր միայն լուսանկարով[1]։
Դերերում
խմբագրելՉարլզ Գևոյան, Բրայան Մքարդլ, Քեյ Մուրադյան
Մեջբերումներ ֆիլմի հեղինակից
խմբագրելԵս իմ մոր ձայնն եմ և սա նրա պատմությունն է։ - Քեյ Մուրադյան
|
Ֆլորայի ձայնը, ցեղասպանության բոլոր զոհերի և տուժածների ձայնն է. պատմություն, որը չի կարելի մոռանալ։ - Քեյ Մուրադյան
|