Մորո Ձորո վանքի վիմական արձանագրություններ

Ստորև ներկայացված է Հայաստանի Տավուշի մարզի Լուսահովիտ (նախկինում՝ Ծռվիզ) գյուղի հարավարևմտյան ձորակի աջ ափին գտնվող 5-6-րդ դարերին թվագրվող Մորո Ձորո վանքի վիմական արձանագրությունները[1][2][3]։ Արձանագրությունների մեծ մասը փորագրվել է 13-րդ դարում։

Մորո Ձորո վանք

Արձանագրություններ խմբագրել

# Պատկեր Արձանագրության գտնվելու հատված Արձանագրություն
1   Մորո Ձորո վանք. եկեղեցու գմբեթի թմբուկի հարավահայաց երեսին, 7 տող
  1. Ի ԹՈՒԻՆ ՈԽԶ Ի ԺԱՄԱՆԱԿ ԵՐԿՈՒՑ ԵՂԲԱՐՑ ԶԱՔԱՐԷ
  2. ԵՒ ԻՒԱՆԷ, ՇԻՆԵԱՑ ԻՒԱՆԷ ԶՎԱՆՔՍ ՄՈՐՈ ՁՈՐՈ։ ԵՒ
  3. ԵՍ՝ ՆԱՆԱ ԿԱՄԱԿԻՑ ԵՒ ԱՒԳՆԱԿԱՆ ԵՂԷ ԱԾԱԾՆԻՍ
  4. ԵՒ ՄԻԱԲԱՆԵՑԱ ՍԲ ՈՒԽՏԻՍ ԵՒ ՊԱՏՈՒԱԿԱՆ ՀԱՒՐՍ ԳՐԻԳՈՐ։
  5. ԵՒ ՄԻԱԲԱՆՔՍ ՀԱՍՏԱՏԵՑԻՆ ԻՆՁ ՏԱՐԻՆ Բ ԺԱՄ ԶԱՒԱԳ
  6. ՀԻՆԳՇԱԲԱԹ ԱՒՐՆ ԵՒ ԶՀՈԳՈՅՆ ԳԱԼՈՒՍՏՆ։ ՀԱ
  7. ՍՏԱՏ Է ԳԻՐՍ ԱՆՈՒԱՄԲՆ ԱՅ
2 Մորո Ձորո վանք. եկեղեցու գմբեթի թմբուկի արևմտյան երեսին, 5 տող
  1. ԵՍ՝ ՀԱՅՐ ԳՐԻԳՈՐԻՍ ԱՌԻ Զ
  2. ՎԱՆՔՍ, ՇԻՆԵՑԻ ԶԱԾԱԾԻՆՍ
  3. ԱՐԿԻ ԶԱՅԳԻՆ, ԳՆԵՑԻ ԶՋԱ
  4. ՂԱՑՆ։ ՅԻՇԵՍՋԻՔ Ի ՔՍ ԱՂ
  5. ԱՉԵՄ։
3   Մորո Ձորո վանք. եկեղեցու գլխավոր խորանի թաղի կենտրոնական հատվածի վրա, քիվին մի շարք վերև։ Արձանագրությունը եղել է 7 քարի վրա, որոնցից 3-ը ընկել են, իսկ մնացածները տեղում են։ Ընկածներից երկուսը՝ 5-րդ և 6-րդ գտնվում են բեմի վրա, 4-րդը անհետացել է։ Արձանագրության սկիզբը 3 քարի վրա
  1. Ի ԹՎԻՆ ՀԱՅՈՑ ՈԿԲ
  2. ԹԱԳԱՎՈՐՈՒԹԵԱՆՆ ԳՒԱՒՐԳԷ, ՄԵՔ՝ ՈՐ
  3. ԴԻՔ ԱՄԻՐՍՊԱՍԱԼԱՐ ՍԱՐԳԻՍ՝ ԱԹԱԲԱԿ ԻՐԱՆԷ ԵՒ ԱՄԻՐՍՊԱՍԱԼԱՐ ԶԱՔԱՐԷ։
4   Մորո Ձորո վանք. եկեղեցու գլխավոր խորանի թաղի կենտրոնական հատվածի վրա, քիվին մի շարք վերև։ Արձանագրությունը եղել է 7 քարի վրա, որոնցից 3-ը ընկել են, իսկ մնացածները տեղում են։ Ընկածներից երկուսը՝ 5-րդ և 6-րդ գտնվում են բեմի վրա, 4-րդը անհետացել է։ 4 քարի վրա, 6 տող
  1. ԴԻՔ ԱԻՐԱՊԱ
  2. ՑԱՔ ԶՈՒԽՏՍ
  3. ՍՈՒԳ ԵԹՈՂՄՐ
  4. ԱՀՆՇԱՀԻՆ ԵՒ ԵԴԻԼՈՒ
  5. Ն ՄԻՆՉԵՒ ԳԱԼՈՒ
  6. ԱԿԱՆ Է ՆՈՐՈ
5   Մորո Ձորո վանք. հյուսիսային խորանի թաղի վրա, 4 քարերի վրա, 5 տող
  1. ԿԱՄԱԻՆ ԱՅ ԵՍ ՈՂՈՐՄՈՒԹ
  2. ԵԱՄԲ ԹԱԳԱՒՈՐԻՆ ԳԻԱՐԳԷ
  3. ԵՍ՝ ԱՄԻՐ ՔՈՒՐԴՍ ԱՌԻ ԳԻՐ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ Ի ԹԱԳԱՒՈՐԷ
  4. ՍԲ ԱԾԱԾՆԻՍ ՄՈՐՈ ՁՈՐՈ, ՀԱՒՐՆ ՅՈՎԱՆԻՍԻ։ ԵՒ ՆԱԵՏ ԻՆՁԻ ՏԱՐԻՆ
  5. Ա ԺԱՄ ԶԾԱՌԶԱՐԴԱՐԱՆ ՈՎ ԽԱՓԱՆԷ ԳԱՏԻ ՅԱՅ։
6   Մորո Ձորո վանք. հյուսիսային խորանի թաղի վրա, 6 տող
  1. ԱՆՈՒԱՄԲ ԱՄԵՆԱԿԱԼԻՆ ԱՅ, ԵՍ՝ ԳԻԱԻՐԳԻ ԹԱԳԱՒ
  2. ՈՐԱՑ ԹԱԳԱՒՈՐ ԵՏՈՒ ԶՄՈՐՈ ՁՈՐՈ ՎԱՆՔՍ ՀԱՒՐՆ ՅՈՎԱՆԻՍԻ
  3. ԵՒ ԱՐԱՐԻ ԱԶԱՏ ՅԱՄԵՆԱՅՆ ՀԱՐԿԷ։ ԱՄԻՐ ՔՐԳԻՆ ՀՈԳ
  4. ՑՈՂՈՒԹԵԱՄԲ, ՈՐ ԻՆՁ ԱՂԱՒԹՔ ԱՐՆԵՆ։ ՈՐ ՄԵՐ ՀՐԱՄԱՆԱՑՍ ՀԱ
  5. ԿԱՌԱԿ ԼԻՆԻ, ԱՅ ՀՐԱՄԱՆԻՆ Է ՀԱԿԱՌ։ ՀԱՍՏԱՏ Է ԳԻՐՍ
  6. ԱՆՈՒԱՄԲՆ ԱՅ։
7   Մորո Ձորո վանք. գլխավոր խորանի թաղակապի մասում, երկու քարի վրա, 7 տող
  1. ՅԱՆՈՒՆ ԱՅ՝ ԵՍ ՅՈՎԱՆԷՍ ՄԻԱՅԲԱՆԵ
  2. ՑԱՑ ԱԾԱԾՆԻՍ, ԵՒ ՀԱՅՐՍ ԳՐԻԳՈՐ ԵՒ ԱՅԼ
  3. ՄԻԱԲԱՆՔՍ ԵՏՈՒՆ ԻՆՁ Ե ԺԱՄ ԶԷԿԵ
  4. ՂԵՑԻՍ Ի ՆԱՒԱՍԱՐԴԻ՝ Ա ԶՅՈՎԱՆՈՒ ՏԱՒՆ
  5. ԵՒ Դ ԱԻՐ՝ ՀԵՏ ԻՒՐ։ ԱՅԼ Գ ԻՆՁ, ԵՒ Բ ԱՄ
  6. ՈՒՍՆՈՅ ԻՄՈՅ, ՈՐ ԽԱՓԱՆԷ, ՄԵՐ ՄԵՂԱ
  7. ՑՆ ՊԱՐՏԱԿԱՆ Է։ ԿԱՏԱՐԻՉՔՆ ԱՒՐՀՆԻՆ ՅԱՅ։
8   Մորո Ձորո վանք. գլխավոր խորանի հարավային պատին, մի դեղնավուն քարի վրա, 7 տող
  1. ԵՍ՝ ԱԲՈՒՂԱՄՐ ԵՒ ԻՄ
  2. ԵՂԲԱՅՐՍ ԳՐԻԳՈՐ ՄԻԱՅ
  3. ԲԱՆԵՑԱՔ ԱԾԱԾՆԻՍ ԵՒ
  4. ՆՈՔԱՅ ԵՏՈՒՆ ԻՆՁ ԱՒ
  5. Ր ԺԱՄ ՆՈՐ ԿԻՐԱԿԷՆ։ ՈՎ
  6. ԽԱՓԱՆԷ, ԻՄ ՄԵՂԱՑՆ
  7. ՊԱՐՏԱԿԱՆ Է։
9   Մորո Ձորո վանք. հյուսիսային խորանի կամարի վրա, 6 տող
  1. ԵՍ ԱՌԱՆ ՄԻԱՅԲԱՆԵՑԱ ԱԾԱԾՆԻՍ Ի
  2. ԴԱՀԵԿՆՈՎ ՄԻԱԲԱՆՔՍ Ի ԴԱՒԹԻ ԵՒ ՅԱ
  3. ԿՈԲԱ ՏԱԻՆԻՆ Ա
  4. ԺԱՄ ԳՐԵՑԻՆ ԻՆՁ
  5. ՈՎ ԽԱՓԷ
  6. ԴԱՏԻ ՅԱՅ։
10   Մորո Ձորո վանք. գլխավոր խորանի թաղակապ հատվածի հյուսիսային մասում, 9 տող
  1. Ի ԹՈՒԻՆ ՈԿԶ
  2. ԵՍ՝ ՄԽԻԹԱՐ ԵՒ ԱՄ
  3. ՈՒՍԻՆ ԻՄ ՄԻԱԲԱՆ
  4. ԵՑԱՔ ԵԿԵՂԵՑՈՅՍ։ ԵՒ Ե
  5. ՏՈԻՆ ՄԵԶ ԺԱՄ ԱԾԱԾ
  6. ՆԻՆ Բ՝ ՄԻՆ ԻՆՁ, Ա ՀԱ
  7. ՐԿԵՒՈՐԻՆ։ ՈՐ ԽԱՓԱՆ
  8. Է, ԻՄ ՄԵՂԱՑՆ ՊԱՐՏԱԿԱՆ Է
  9. ԳՐԱԾ Է Ի ԽԱՂԻՆ ԱՐԾԱԹԻ։
11 Մորո Ձորո վանք. եկեղեցու թմբուկի վրա, հյուսիսային լուսամուտի քանդակազարդ պսակից հարավ, 2 տող
  1. ՔՍ ԱԾ, ՈՂՈՐՄԻ
  2. ՅՈՀԱՆԱ։
12 Մորո Ձորո վանք. գմբեթի թմբուկի վրա, հարավային լուսամուտից արևելք, 3 տող
  1. ԱԾ ՈՂՈՐՄԻ ԳՐԻԳ
  2. ՈՐԻՍԻ ԵՒ ԻՒՐ Ծ
  3. ՆՈՂԱՑՆ։
13 Մորո Ձորո վանք. գլխավոր խորանի թաղի վրա, կենտրոնական մասում, քիվին վերև, 5 տող
  1. ՅԱՆՈՒՆ ԱՅ, ԵՍ՝ ՍԱՍՆԱՅՍ ՄԻԱՅԲԱՆԵՑԱՑ ԻՄ ՈՐԴԱԻՔՍ ՄՈՐՈՅ
  2. ՁՈՐՈՅ ԱԾԱԾՆԻՍ, ԵՒ ՀԱՅՐՍ ԳՐԻԳՈՐ ԵՒ ԱՅԼ ՄԻԱՅԲԱՆՔՍ ԵՏՈՒՆ
  3. ԻՆՁ ՏԱՐԻՆ Բ ԺԱՄ՝ ԶՎԱՐԴԱՅՎԱՐԻՆ ՇԱԲԱԹՆ ԱՒՐՆ ԵՒ ԶԿԻՐԱԿԷՆ
  4. Զ Ա ԱՒՐՆ ԻՆՁ, Ա՝ ՇՈՒԿԱՆ։ ՈՎ ԽԱՓԱՆԷ, ՄԵՐ
  5. ՊԱՐՏԱԿԱՆ Է, ԵՒ ԿԱՏԱՐԻՉՔՆ ԱՒՐՀՆԻՆ ՅԱՅ։
14 Մորո Ձորո վանք. եկեղեցու արևմտյան խաչթևի ներքևի դեպի մուտքը նայող մասում, 7 տող
  1. ԵՍ՝ ԵՐԱՆՇԱՀ ՄԻ
  2. ԱՆԵՑԱՅ ԱԾԱԾՆԻՍ,
  3. ԵՒ ԵՏՈՒՆ ԻՆՁ Բ ՔԱՌ
  4. ԱՍՈՒՆՔ՝ Ա ԻՆՁ, Ա ԾԻՐ
  5. ԱՆԻՆ։ ՈՎ ՉԱՌՆԷ, ՄԵ
  6. Ր ՄԵՂԱՑՆ ՊԱՐՏԱԿ
  7. ԱՆ Է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. virtualarmenia.am (անգլ.)
  2. Ս.Գ. Բարխուդարյան, Դիվան հայ վիմագրության, 6հ, էջ 135-144
  3. https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=36406