Մորու-մանգբետուներ, ազգակից ժողովուրդների (մորու, մադի, լուգբարա և այլն) խումբ։ Բնակվում են հիմնականում Զաիրի Հանրապետությունում, ինչպես և Ուգանդայում ու Սուդանի Հանրապետության հարավում։ Խոսում են Կենտրոնական սուդանյան խմբի մորու-մանգբետու լեզուներով։ Ընդհանուր թիվը՝ 1,3 միլիոն (1973)։ Մեծամասնությունը պահպանում է հին հավատալիքները (գլխավորապես նախնիների պաշտամունքը), աննշան մասը քրիստոնյա է (կաթոլիկներ)։ Զբաղվում են հիմնականում արորային երկրագործությամբ։ Զարգացած են արհեստները (դարբնություն, փայտի և փղոսկրի փորագրություն, բրուտագործություն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 56