Մոսկվայի միտրոպոլիտ Ալեքսիի եկեղեցի (Բեսսերգենևսկայա)

Մոսկվայի միտրոպոլիտ Ալեքսիի եկեղեցի (ռուս.՝ Церковь Алексия, митрополита Московского), ուղղափառ տաճար Ռուսաստանի Ռոստովի մարզի Օկտյաբրսկի շրջանի Բեսսերգենևսկայա գյուղում։ Ենթարկվում է Շախտիի և Միլլերովոյի թեմի Նիժնեդոնսկի գործակալությանը[1]։ Ռուսաստանի Դաշնության մշակութային ժառանգության օբյեկտ է[2]։

Մոսկվայի միտրոպոլիտ Ալեքսիի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԲեսսերգենևսկայա (Օկտյաբրսկի շրջան)
Դավանանքուղղափառություն
ԹեմՇախտիի թեմ
Ժառանգության կարգավիճակregional cultural heritage site in Russia?
Հիմնադրված1882
s-aleksiy.narod.ru

ՊատմությունԽմբագրել

Բեսսերգենևսկայա գյուղի Մոսկվայի միտրոպոլիտ Ալեքսիի եկեղեցու մասին առաջին հիշատակումը վերաբերում դեռևս 1647 թվականին։ Հին եկեղեցու խարխլվածության պատճառով 1797 թվականին կառուցվում է նոր, կրկին փայտե եկեղեցի զանգակատնով, ու ևս մեկը՝ կապված նրա հետ։ Վերջինս օծվել է 1800 թվականին նույնպես միտրոպոլիտ Ալեքսիի անվամբ։ 1810 թվականին գյուղը տեղափոխվել է նոր վայր։ Տեղափոխել են նաև տաճարը։ 1858 թվականին այն կրկին տեղափոխվել է, այս անգամ՝ Կազաչի-Կադամովսկի խուտոր[3]։

1882 թվականին փայտե տաճարի փոխարեն կառուցվել է քարե եկեղեցի։ Հին տաճարն ավելի ուշ տեղափոխվել է Յագոդինկա խուտոր[4]։ Նոր եկեղեցին ուներ երկու խորան՝ հանուն Աստվածածնի Կազանյան սրբապատկերի և Երեք Սրբազանների[3]։

1920-ական թվականներին եկեղեցին փակվել է և դարձել անասնակերի պահեստ։ 1957 թվականին զանգակատան ներսում պայթել է գնդաձև կայծակ, ինչն առաջացրել է պատերի միջանցիկ ճաքեր[3]։

1992 թվականին Ռոստովի իշխանությունների որոշմամբ եկեղեցու շենքը ճանաչվել է Ռուսաստանի Դաշնության մշակութային ժառանգության օբյեկտ[2]։

Ներկայումս եկեղեցին կրկին գործում է[5]։

ԾանոթագրություններԽմբագրել