Մոսկովյան փողոց (Կրասնի Սուլին)

փողոց Կրասնի Սուլինում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոսկովյան փողոց (այլ կիրառումներ)

Մոսկովյան փողոց (ռուս.՝ Улица Московская), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Անվանվել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի պատվին։ Քաղաքի հնագույն փողոցներից է[1]։ Սկիզբ է առնում Բոլշայա Պրոլետարսկայա և 1-ին Զագոֆմանսկայա փողոցների հանգույցից և ավարտվում՝ միանալով Վոկզալնայա փողոցին։ Երկարությունը 1,4 կիլոմետր է։

Մոսկովյան փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն1,4 կմ
Անվանվել էՄոսկվա
Փոստային ինդեքս346357

Նկարագրություն

խմբագրել

Կրասնի Սուլին քաղաքի Մոսկովյան փողոցը սկսվում է Բոլշայա Պրոլետարսկայա և 1-ին Զագոֆմանսկայա փողոցների հանգույցից, հատում է Գնիլուշա գետը, Մոսկովսկո-Մեժևոյ, Գրիբոյեդովի, Դոբրոլյուբովի, Վոդոպոյնի նրբանցքները, Խորհրդային բանակի փողոցը և ավարտվում՝ միանալով Վոկզալնայա փողոցին։ Երկարությունը 1400 մետր է։ Փողոցում կա համարակալված 65 շինություն։

Մոսկովյան փողոցի փոստային դասիչն է՝ 346357։

Փողոցն անվանվել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի պատվին։ Քաղաքի ամենահին փողոցներից է։ Սկսել է ձևավորվել 19-րդ դարի 80-ական թվականներին և «Սուլին» կայարանը կապում էր գործարանային բնակավայրի հետ։ Այնտեղ ապրում էին առևտրով զբաղվող հարուստ կազակները՝ Դենիսովները, Դուլինները, Իլյիչովները, Սվիդովսկիները, Չուգունովները[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Улица Московская».

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Мякинченко, В.А. Сулин и сулинцы: словарь-справочник / В.А.Мякинченко. – Красный Сулин, 2002. – 180 с.