Մոռենի թաղիքավոր
Մոռենի թաղիքավոր | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Rubus tomentosus Borkh
|
Մոռենի թաղիքավոր (լատին․՝ Rubus tomentosus Borkh), վարդազգիների ընտանիքի, մոռենի ցեղի բույս։
Նկարագրություն
խմբագրելՓոքր թուփ է, ուղղաձիգ, երբեմն' աղեղնաձև թեքված, մինչև 1 (հազվադեպ 1,5) մ երկարությամբ անկյունավոր, մոխրաթավոտ, արևի տակ կարմրող ճյուղերով։ Փշերը գրեթե ուղիղ են, կարճ, մինչև 2-3 (երբեմն 5) մմ երկարությամբ, սակավաթիվ։ Տերևները հնգաբաժան են, ընձյուղի վերին մասում' եռաբաժան, վերևից մերկ կամ աստղամազմզուկապատ, ներքևից մոխրաթաղիքավոր մազմզուկապատ։ Գագաթնային տերևիկը կոթունավոր է, կողայինները նստադիր, սրածայր, հակառակ ձվաձև, էլիպսաձև, հիմքում բութ սեպաձև, ատամնասղոցաեզր։ Ծաղկաբույլերը բրգաձև են, հավաք, 6-8 սմ երկարությամբ և 3-5 սմ լայնությամբ, թաղիքամազմզուկապատ։ Բաժակաթերթիկները ևս թաղիքամազմզուկապատ են, պսակաթերթիկները' դեղնասպիտակ։ Պտուղները ձվաձև են։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Կովկասում, Ղրիմում, Միջին և Հարավային Եվրոպայում, Բալկաններում, Փոքր Ասիայում Իրանում։ Հայաստանի պայմաններում տարածված է Զանգեզուրում՝ ստորինից մինչև վերին լեռնային գոտին, լուսավոր անտառներում, անտառների եզրերին, խոպան հողերում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 391։