Մոռենի եղևնուտային

բույսերի տեսակ
Մոռենի եղևնուտային
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Դաս Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Մոռենի
Տեսակ Մոռենի եղևնուտային
Լատիներեն անվանում
Rubus piceetorum


Մոռենի եղևնուտային (լատին․՝ Rubus piceetorum), վարդազգիների ընտանիքի, մոռենի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Ցածրաաճ թոսի է, մինչև 0,6 մ բարձրությամբ։ Տարեկան ընձյուղները գրեթե սողացող են, մուգ կանաչ, հնգանկյուն, փշերը դեղին են, բարակ, խառնված բազմաթիվ գեղձավոր մազմզուկների հետ։ Տերևները խոշոր են, եռաբաժան, երբեմն հնգաբաժան, վերևից կանաչ, մերկ, ներքևից պատված մոխրաթաղիքանման աղվամազով, տերևիկների երկարությունը հասնում է մինչև 12 սմ-ի և լայնությունը՝ 9 սմ-ի, ձվաձև, սրածայր, ծայրային տերևիկը երկար կոթունավոր։ Պտղաբերող շիվերի վրա տերևները եռաբաժան են, երկու անգամ ավելի փոքր վեգետատիվ ճյուղերի տերևներից։ Ծաղկաբույլերը նոսր են, սակավածաղիկ։ Բաժակաթերթիկները արտաքին կողմից թաղիքամազմզուկապատ են։ Պսակաթերթիկները սպիտակ են։ Պտուղները հասունանում են ամռանը։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում, (Հարավ-արևմտյան, Կենտրոնական և Հարավային Կովկաս); Հայաստանի պայմաններում հանդիպում է Զանգեզուրում, միջին լեռնային գոտում, կաղնեբոխային անտառներում։ Խիստ սահմանափակ տարածում ունի[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (391)։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոռենի եղևնուտային» հոդվածին։