Մոնիկա Վասիլյան (հոկտեմբերի 8, 1995(1995-10-08)), հայ լողորդ, ներկայացրել է Հայաստանը Ջրային մարզաձևերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում։

Մոնիկա Վասիլյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 8, 1995(1995-10-08) (28 տարեկան)

Կարիերա խմբագրել

Վասիլյանը լողով սկսել է զբաղվել 3 տարեկանում, նրա վրա ազդել է հորեղբայրը, ով ջրագնդակի խաղացող էր[1]։ Նա մրցում է հիմնականում 50մ ազատ ոճ և 100 մ ազատ ոճ մրցումներում, մասնակցել է 2014 թվականի Ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը և 2016 թվականի Ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը, ինչպես նաև լողացել է 2013 թվականի Ջրային մարզաձևերի Աշխարհի առաջնությունում, իսկ երկու տարի անց՝ 2015 թվականի Ջրային մարզաձևերի Աշխարհի առաջնությունում[2]։

2016 թվականին նա ստացել է օլիմպիական վայլդքարտ՝ մասնակցելու 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերին Ռիո դե Ժանեյրոյում, Բրազիլիա[3], սակայն Ռիոյում մարզման ժամանակ նա վնասել է ձեռքը և բժիշկների խորհրդով չի մասնակցել մրցումներին[4]։ Նա պետք է հանդես գար կանանց 50 մետր ազատ ոճում[5]։

Վասիլյանն արդեն յոթ տարի լողի ազգային չեմպիոն է[1] և երեք ազգային ռեկորդների դափնեկիր է[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Olympic Team Monika Vasilyan». sport.mediamax.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  2. «Monika Vasilyan». the-sports.org. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  3. «Swimmer Monika Vasilyan, Road to Rio». armnoc.am. 2016 թ․ հուլիսի 19. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  4. «Rio 2016 - Monika Vasilyan didn't take part in the Olympics due to injury». armenpress.am. 2016 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  5. «Swimming Results Book». 2016 Summer Olympics. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. «National Records». swimrecords.wordpress.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.