Մոլոկովո (ռուս.՝ Молоко́во), քաղաքային տիպի բնակավայր Ռուսաստանի Տվերի մարզում։

Բնակավայր
Մոլոկովո
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Բնակչություն1827 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Հեռախոսային կոդ48275
Փոստային դասիչ171680
Մոլոկովո (Տվերի մարզ) (Ռուսաստան)##
Մոլոկովո (Տվերի մարզ) (Ռուսաստան)

Մոլոկովսկի շրջանի վարչական կենտրոնն է, որի կազմում ձևավորում է Մոլոկովո ավան քաղաքային միավորը` քաղաքային բնակավայրի կարգավիճակով, որպես միակ բնակեցված կետ դրա կազմում[2]։

Բնակչությունը կազմում է 1827 մարդ (2018)։

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Տվերից 203 կմ հյուսիս-արևելք, «Խաբոցկոե-Մոլոկովո-Սանդովո» ավտոմայրուղու վրա, Կռասնի Խոլմ երկաթուղային կայարանից 25 կմ հեռու, Մոսկվա-Կալյազին-Սոնկովո-Սանկտ-Պետերբուրգ գծի վրա, Լուժանա գետի մոտ։

Պատմություն խմբագրել

Մոլոկովո գյուղն առաջին անգամ հիշատակվել է 1568 թվականին, երբ Իվան Ահեղն այն զիջել է իշխանուհի Մարիե Օվչինինային և նրա դստերը` Նատալյային, իսկ վերջիններս զիջել են Տրոիցե-Սերգիյան մայրավանքը։ Ավելի ուշ այն հանձնվել է Սանկտ Պետերբուրգում գտնվող Ալեքսանդր-Նևսկու վանքին։ 1764 թվականին Եկատերինա II-ի կողմից որոշում է կայացվել լուծարել վանական պաշտոնավարումը, և գյուղը դարձնել պետական սեփականություն։ 18-րդ դարի երկրորդ կեսերին դարձել է խոշոր առևտրական գյուղ, որտեղ կանոնավոր կազմակերպվել են տոնավաճառներ։ 1850 թվականը գյուղի պատմության մեջ ողբերգական է, երբ ուժեղ ամպրոպից այրվել են բոլոր տները, շենքերը և անասունները, բայց 9 տարի անց այստեղ ապրում էր ավելի քան 500 մարդ։ Գյուղում զարգացած արհեստներից ու զբաղմունքներից են ատաղձագործություն, կոշկեղենի պատրաստումը, սահնակների արտադրությունը և ամենակարևորը` առևտուրը։ Մոլոկովյան ձիերի տոնավաճառ բերվել է մինչև 2000 ձի։ 1881 թվականին Մոլոկովոյում անցկացվել են գյուղական խոշոր ապստամբությունները։ 1887 թվականին Բեժեսկի շրջանի Ալեսկովո նահանգի Մոլոկովո գյուղում կային 117 տներ, 649 բնակիչ[3]։

Խորհրդային տիրապետությունը հիմնադրվել է 1918 թվականին, միաժամանակ հիմնվել է Մոլոկովյան գավառը, որը մտել է վերկանգնված Կռասնոխոլմյան մարզի մեջ։ 1929 թվականին գյուղը դառնում է Մոլոկովսկի շրջանի կենտրոնը, որը մտնում էր Մոսկվայի մարզի Բեժենսկի շրջանի մեջ։ Այդ ժամանակ տեղի է ունենում զանգվածային կոլեկտիվացում, և 1930 թվականի հունվարի մեկի դրությամբ մարզում գործում էր 103 կոլտնտեսություն, որոնք ներառում էին 4055 փոքր տնտեսություններ։ 1934 թվականին մարզում ապրում էր 48460 մարդ, 1935 թվականից մտել է Կալինինի մարզի մեջ։

Քաղաքատիպ բնակավայրի կարգավիճակ է ստացել 1988 թվականին։

Գյուղի անվան ծագման վերաբերյալ կա երկու վարկած։ Ըստ մի վարկածի Молоково (հայերեն՝ Կաթնային) անունը տրվել է` հաշվի առնելով կաթի շատ առևտուրը, ըստ մյուս վարկածի` այն պատճառով, որ ուժեղ հրդեհի ժամանակ բնակիչները կրակը մարել են կաթով։

Տնտեսություն խմբագրել

Կան անտառային և սննդի արդյունաբերական ձեռնարկություններ։ Շրջանում, Կուզնեցկովո գյուղում` պանրի մեծ գործարան կա (այլևս չի աշխատում)։

Հայտնի մարդիկ խմբագրել

Մոլոկովան Խորհրդային Միության ռազմական ղեկավար, Խորհրդային Միության մարշալ Նիկոլայ Օգարկովի (ծնվել է 1917 թվականի հոկտեմբերի 30-ին)[4], ինչպես նաև` Խորհրդային Միության հերոս Պավել Կրուգլովի ծննդավայրն է։

Ծանոթագրություններ խմբագրել