Մոլնիա (արբանյակներ)
«Մոլնիա», Երկրի արհեստական արբանյակների (ԵԱԱ) խորհրդային սերիայի անվանում։ Նախատեսված է եղել հեռուստատեսային ծրագրերի վերահեռարձակման և հեռագրային, հեռախոսային ու լուսահեռագրային կապի («Մոլնիա— 1», «Մոլնիա—2», «Մոլնիա—3»), ինչպես նաև շուրջստացիոնար ուղեծրից ռադիոկապի և հեռուստատեսության փորձնական հաղորդումների («Մոլնիա—1Մ») համար։ Մտնում էր «Մունիա-Օրբիտա» տիեզերական կապի համակարգի մեջ։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c0/Memorial_Museum_of_Space_Exploration_%28%D0%9C%D0%B5%D0%BC%D0%BE%D1%80%D0%B8%D0%B0%D0%BB%D1%8C%D0%BD%D1%8B%D0%B9_%D0%BC%D1%83%D0%B7%D0%B5%D0%B9_%D0%BA%D0%BE%D1%81%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B0%D0%B2%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%29_%285586340920%29.jpg/220px-Memorial_Museum_of_Space_Exploration_%28%D0%9C%D0%B5%D0%BC%D0%BE%D1%80%D0%B8%D0%B0%D0%BB%D1%8C%D0%BD%D1%8B%D0%B9_%D0%BC%D1%83%D0%B7%D0%B5%D0%B9_%D0%BA%D0%BE%D1%81%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B0%D0%B2%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%29_%285586340920%29.jpg)
Առաջին «Մոլնիա—1»-ը ԵԱԱ արձակվել է 1965 թվականի ապրիլի 23-ին։
«Մոլնիա—2» ԵԱԱ-ի (1965 թվականի հոկտեմբերի 14-ին) արձակմամբ սկսվել է հեռավոր երկկողմանի հեռուստատեսային և հեռախոսահեռագրային կապի համակարգի փորձնական շահագործումը։ 1967-ին ստացվել է տիեզերքից Երկրի գունավոր հեռուստատեսային պատկերը։
Մինչև 1980-ի հունվարի մեկը արձակվել է 74 «Մոլնիա» ԵԱԱ, որոնք Խորհրդային ՄԻության տարածքում և ուրիշ երկրներում ապահովում էին կանոնավոր կապ և հեռուստատեսային հաղորդում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 691)։ ![]() |