Մոլիբդենային հանքանյութեր

Մոլիբդենային հանքանյութեր, մոլիբդենի բնական միացություններ, որոնցից տնտեսապես շահավետ է մետաղի կորզումը։ Գլխավոր միներալը մոլիբդենիան է, մոլիբդեն պարունակող մյուս միներալները (վուլֆենիտ, պովելիտ և մոլիբդենիտ) արդյունաբերական հանքավայրեր չեն առաջացնում։ Մոլիբդենային հանքանյութերը երկրակեղևում ծագումով կապված են գրանիտոիդային ինտրուզիաների հետ։ Արդյունաբերական հանքավայրերին են դասվում ՝

  • մոլիբդենային հաճախ վոլֆրամ-մոլիբդենային սկառնային հանքանյութերը՝ գրանիտների և կրաքարերի կոնտակտում զարգացած նռնաքարապիրոքսենային ապարներում,
  • հիդրոթերմալ ծագման քվարցմոլիբդենային երակները մետաղի բարձր պարունակությամբ
  • մոլիբդենային ու պղինձ-մոլիբդենային երակիկացանավոր հանքանյութերը՝ գրանիտային ապարների քվարցացած տեղամասերում, մոլիբդենի ցածր պարունակությամբ, բայց հանքանյութի հսկայական պաշարներով։

Հիմնականում մշակում են երակիկացանավոր հանքանյութերը մոլիբդենի 0.05-0.08% պարունակությամբ, որոնց բաժին է ընկնում մոլիբդենային հարստանյութերի համաշխարհային արտադրանքի 90%-ից ավելին։ Մոլիբդենային հանքանյութերի խոշոր հանքավայրեր կան Հայաստանում (Քաջարան, Ագարակ, Դաստակերտ, Հանքավան), Հյուսիսային Կովկասում, Ուզբեկաոանում, Ղազախստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում, Չինաստանում, Ավստրալիայում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 689