Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մշակ (այլ կիրառումներ)

«Մշակ», քաղաքական, գրական թերթ (սկզբում՝ շաբաթական, այնուհետև՝ եռօրյա)։ Լույս է տեսել 1925—1957 թվականներին, Ֆրեզնոյում։ Հիմնադիր-խմբագիր՝ Լ․ Լյուլեճյան։ Լուսաբանել է ամերիկահայ և սփյուռքի այլ գաղթավայրերի ազգային, կրթական, մշակութային կյանքը։ «Հայաստան» խորագրով պատմել է Սովետական Հայաստանի տնտեսական և մշակութային կյանքի մասին։ Քաջալերել է ամերիկահայ հայրենակցական և ՀԲԸ միությունների, ՀՕԿ-երի ձեռնարկները ի նպաստ ՀՍՍՀ-ի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 655