Մշակութային Ալիք

Հայաստանի մշակութային հեռուստաընկերություն

Մշակութային Ալիք (նախկինում հայտնի էր 2014-2021 թթ․-ին՝ որպես A21TV), հեռարձակվող հայկական մասնավոր մշակութային հեռուստաալիք, հիմնվել է Cultural Teleradio-ի կողմից [1] Արխիվացված 2022-11-09 Wayback Machine Հեռարձակումը սկսվել է 2015 թվականի Փետրվարի 7-ին։ Հեռուստաալիքը կենտրոնանում է հայկական մշակութային, կրթական ֆիլմերի հեռարձակմամբ[1]։ Մշակութային և կրթական դաստիարակության բացը լրացնելու համար ստեղծված հեռուստաալիքը, հիմնադրման օրվանից իրականացնում է բազմաթիվ մշակութային հաղորդաշարեր, վավերագրական ֆիլմեր, բարեգործական նախագծեր՝ ուղղված Գյումրու վագոն տնակներում ապրող բնակիչների խնդիրների հանրահռչակմանը[2]։ 2015 թվականի փետրվարից հեռուստաալիքը կանոնավոր (IPTV) հեռարձակումներ սկսեց՝ Հայաստանի ողջ տարածքում, ԱՄՆ-ի հայաշատ բնակավայրերում։ 2016 թվականին Մշակութային Ալիքը կազմակերպեց մշակութային առաջին հեռուստատեսային մրցույթ-փառատոնը՝ «Մշակութային Ալիքի մրցանակաբաշխություն»-ը, որի ընթացքում մրցանակների արժանացան կերպարվեստի, կինոարվեստի, հագուստի մոդելավորման անվանակարգերում հաղթող ճանաչված երիտասարդները։ 2017 թվականին հեռուստաալիքը հիմնադրման օրվա կապակցությամբ արժանացավ՝ ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագրի՝ հայկական մշակութային արժեքների հանրահռչակման գործում ունեցած զգալի ներդրման համար։ 2017 թվականին սկսվեց հեռուստատեսային նախագծերի նոր փուլ, որի ընթացքում ստեղծվեցին՝ «Կյանքս տվեցի հայրենիքիս», «Գյումրու հետքերով» և այլ նախագծեր։ 2022 թվականին հեռուստատեսության ղեկավարությունը որոշում կայացրել բովանդակությունը շարունակել որպես ռադիոընկերություն[3]

Մշակութային Ալիք
Համահայկական մշակութային ալիք
Երկիր{{{2}}} Հայաստան Երևան
Հեռարձակման գոտիՌոստելեկոմ
Հեռարձակման լեզուհայերեն
Հեռարձակման սկսման թվական2013
ՍեփականատերԱրթուր Հակոբյան (Arthour.)
🌐armculturalchannel.com

Արտաքին հղումներ խմբագրել

https://www.armculturalchannel.com/ Արխիվացված 2022-08-11 Wayback Machine https://armenpress.am/arm/news/900316.html https://www.arenanews.am/news/view/8132 https://www.menq.org/a21tv-%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A1%D5%AC%D5%AB%D6%84%D5%A8-%D5%BA%D5%A1%D6%80%D5%A3%D6%87%D5%A1%D5%BF%D6%80%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%B4%D5%B7%D5%A1/

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հանրապետական և մայաքաղաքային սփռում ունեցող հեռուստաընկերությունների եթերի կառուցվածքն ըստ ժանրերի» (PDF). Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.
  2. [hhttps://shirakcentre.am/hy/programs/15122809430771/ «Բարեգործական նախագծեր»]. Շիրակ կենտրոն ՀԿ. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.
  3. «Մեր մասին». Մշակութային Ալիք. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.