Մնացական Իսկանդարյան

հայ ըմբիշ

Մնացական Իսկանդարյան (17 մայիսի, 1967, Լենինական, Հայկական ԽՍՀ), խորհրդային հայ հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, մարզիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (1991, 1992), աշխարհի եռակի չեմպիոն (1990, 1991, 1994), Օլիմպիական խաղերի չեմպիոն (1992)։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1991)։ Ռուսաստանի վաստակավոր մարզիչ (2000)։

Մնացական Իսկանդարյան
[[Պատկեր:
Mnatsakan Iskandaryan 2012 Armenia stamp.jpg
|200px|alt=]]
Ընդհանուր տեղեկություններ
ԾննդավայրԳյումրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՄարզիչԿորյուն Մովսեսյան
Կարիերայի ավարտ1996

ԿենսագրությունԽմբագրել

Մնացական Իսկանդարյանը ծնվել է 1967 մայիսի 17-ին Լենինականում (Գյումրի)։ Հունահռոմեական ըմբշամարտով սկսել է զբաղվել 1978 թվականից՝ Կորյուն Մովսեսյանի գլխավորությամբ։ 1987 թվականին երիտասարդների շրջանում դարձել է աշխարհի չեմպիոն։ 1988-1991 թվականներին ընդգրկված է եղել ԽՍՀՄ ազգային հավաքականի կազմում։ 1989 թվականի դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ 1990 թվականին տեղափոխվեց ծանր քաշային կարգ և դարձավ աշխարհի չեմպիոն, իսկ 1991 թվականին դարձավ և՛ Եվրոպայի և՛ աշխարհի չեմպիոն։

1992 թվականին ներկայացնելով Հայաստանը Միացյալ թիմում, հաղթեց Եվրոպայի առաջնությունը և Օլիմպիական խաղերը Բարսելոնայում։ Հետո հանդես եկավ Ռուսաստանի դրոշի ներքո։ 1994 թվականին երրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ 1996 թվականին մասնակցեց Ատլանտայի Օլիմպիական խաղերին։ Դրանից հետո ավարտեց սպորտային կարիերան և անցավ մարզչական կարիերայի։ 1996 թվականից համարվում է Ռուսաստանի երիտասարդական հավաքականի մարզիչը։

2012 թվականին ընդգրկված է եղել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի(FILA) Փառքի տանը[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել