Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մկրտիչ (այլ կիրառումներ)

Մկրտիչ, 19-րդ դարի հայ գրիչ։

Կենսագրություն խմբագրել

Մկրտիչը ծնվել է Ապարանի Արագած գյուղում։ Կրթություն ստացել է Ափնագյուղի քահանայի մոտ։ Զբաղվել է ձեռագրերի ընդօրինակությամբ։ 1869 թ-ին ավարտել է «Ախտարք» ձեռագիր ժողովածուն։ Ձեռագրի մեջ կան նաև պայմանագրեր, մուրհակ, նամակ, վկայական, տաղ։ Ձեռագիրն այժմ պահվում է Երևանի Մաշտոցի անվան Մատենադարան-ինստիտուտում։